Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
27.06.2025

Նկարագրություն

«Քրոու ընդ Ասատրյանս» Ընկերությունը փնտրում է եռանդուն և մոտիվացված Ավագ աուդիտորի հաստիքը համալրելու համար։

Պարտականություններ

  • Հաճախորդի հետ աշխատանքների իրականացում՝ սկզբից մինչև վերջ։ Սա ներառում է ֆինանսական հաշվետվությունների պատրաստման բոլոր փուլերը, նախագծերի ժամանակացույցերի կազմում, ստուգման պլանավորում և վարչական առնչվող գործառույթներ,
  • Աշխատակիցների և պրակտիկանտների վերահսկում, ուսուցում և մենթորություն աուդիտորական գործընթացում, ինչպես նաև նրանց աշխատանքի գնահատում ստուգումների շրջանակում,
  • Հաճախորդների հետ արդյունավետ և վստահելի հարաբերությունների պահպանում՝ հաճախորդի բավարարվածությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև տարբեր մակարդակի կառավարման և անձնակազմի հետ համագործակցություն՝ աուդիտորական ծառայությունների մատուցման համար,
  • Ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական խնդիրների ուսումնասիրում և վերլուծություն էլեկտրոնային բազաների միջոցով, աուդիտորական ծրագրերի կիրառմամբ ֆինանսական տվյալների վերանայում և համախմբում,
  • Հիմնական հաճախորդների ղեկավար կազմի հետ համագործակցություն՝ տեղեկատվություն հավաքելու, աուդիտին առնչվող խնդիրները լուծելու և բիզնես գործընթացների բարելավման առաջարկներ ներկայացնելու նպատակով։

Պահանջներ

  • Բուհական կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտներում։ ACCA սերտիֆիկացում ունենալը առավելություն է,
  • Առնվազն 2 տարվա համապատասխան փորձ հանրային հաշվապահության կամ արտաքին աուդիտի ոլորտում,
  • Լավ կազմակերպչական, հաղորդակցման, տեխնիկական, հաշվապահական և աուդիտորական հմտություններ՝ հաճախորդների և թիմի հետ արդյունավետ աշխատելու և դրական հարաբերություններ կառուցելու համար,
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն, քանի որ կարող են տարբեր ստուգումներ միաժամանակ պլանավորվել, իրականացվել և ամփոփվել,
  • Տեխնիկական հարցերի վերաբերյալ ինքնուրույն ուսումնասիրություն կատարելու ունակություն՝ մինչ մենեջերին ներկայացնելը,
  • Գերազանց տիրապետում անգլերեն լեզվին՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ձևով, ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է,
  • Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ժամեր աշխատելու և հաճախորդների տարբեր հասցեներ այցելելու հնարավորության առկայություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները։

Հասցե՝ Երևան, Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն Արգիշտի 7, 1-ին հարկ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից մինչև 18:00, կես տարին շաբաթ՝ 10:00-ից մինչև 14:00։

🎁 Աշխատանքային առավելություններ (Benefits)

  • Տարեկան գնահատում և դրան համապատասխան աշխատավարձի վերանայում,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Ծննդյան նվերներ աշխատակիցներին,
  • Տարեկան 5 վճարովի հանգստյան օր (DAY OFF), ներառյալ՝ 1 օր՝ ծննդյան առթիվ։
Ընկերության մասին
address
Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն Արգիշտի 7, 1-ին հարկ
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37433971007

Crowe and Asatryans ՍՊԸ-ն առաջարկում է հաշվապահական ծառայություններ, աուդիտ և խորհրդատվություն:

Մենք սերտորեն աշխատում ենք մեր հաճախորդների հետ, աջակցելով նրանց բացահայտել զարգացման և ամրապնդման նոր հնարավորությունները, ստեղծել արժեքներ, որոնք թույլ են տալիս դիմակայել մարտահրավերներին և նվաճել նոր բարձրունքներ: Միաժամանակ, մենք օգնում ենք գնահատել ռիսկերը, պատրաստել արժանահավատ և ճշմարիտ հաշվետվություններ` ստեղծելով նոր արժեքներ:

Crowe and Asatryans ՍՊԸ-ն հանդիսանում է Crowe Global հաշվապահական ընկերությունների ցանցի լիիրավ անդամ։ Crowe Global- ը մասնագիտական ծառայություններ է մատուցում 130 երկրներում։ Այն աշխարհում հաշվապահական ընկերությունների 8-րդ խոշորագույն ցանցն է։ Crowe Global- ը բաղկացած է 220 ֆիրմաներից ՝ ավելի քան 42,000 աշխատակիցներով։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում