Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ խոհարար

Մարգ Ռեզորթ

Աշխատավայր` Մարգահովիտ գյուղ
Աշխատավարձ`
Ամսական 200,000-250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
06.11.2026

Նկարագրություն

Մարգ Ռեզորթ նորաբաց հյուրատնային և ժամանցային համալիրը փնտրում է փորձառու, տասխանատու, աշխատասեր և իր մասնագիտությունը սիրող խոհարարի՝ մեր խոհանոցի թիմին միանալու համար։ Փնտրում ենք աշխատակցի, ով կարևորում է սննդի որակը, մաքրությունը, աշխատանքային կարգապահությունը և թիմային աշխատանքը։

Պարտականություններ

  • Ուտեստների պատրաստում՝ հաստատված բաղադրատոմսերին և տեխնոլոգիական քարտերին համապատասխան
  • Ժամանակին նախապատրաստել անհրաժեշտ մթերքները և ապահովել դրանց նախնական մշակումը,
  • Պահպանել և հետևել մթերքի ջերմային մշակման կանոններին,
  • Հետևել սննդի որակի և ժամկետների պահպանմանը,
  • Աշխատել ճաշատեսակի ստանդարտեցված ժամանակացույցով,
  • Ինքնուրույն պատրաստել ճաշատեսակները՝ ստանդարտեցված ձևով,
  • Իրականացնել պատրաստի ուտեստի պատշաճ ձևավորում,
  • Ժամանակին ուտեստը ներկայացնել մատուցողին,
  • Հետևել անձնական հիգիենային,
  • Ուտեստների նախապատրաստում և պատրաստում:

Պահանջներ

  • Կրթություն՝ մասնագիտական խոհարարական կրթությունը ցանկալի է
  • Աշխատանքային փորձ՝ ռեստորանային ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Պարտադիր հմտություններ՝ արագ և կազմակերպված աշխատելու ունակություն, պատասխանատվություն, կարգապահություն, մաքրասիրություն, թիմային աշխատանքի հմտություն
  • Ցանկալի հմտություններ՝ սննդի անվտանգության և սանիտարական նորմերի իմացություն, տեխնոլոգիական քարտերով աշխատելու փորձ, տարբեր խոհանոցային սարքավորումների հետ աշխատելու հմտություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` 6 օրյա:

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-18:00։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 55 999599

Մարգ Ռեզորթ՝ թաքնված դրախտ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի չքնաղ բնության գրկում: Այստեղ խտացած են լեռնային մաքուր օդը, գետակների մեղմ կարկաչը, անտառային հեքիաթն ու այն ամենը, ինչը մարդուն հասցնում է ներքին խաղաղության: Սա վայր է, որտեղ կարող եք կտրվել առօրյա եռուզեռից, օգտվել բնության մեջ Ձեր ժամանցը կազմակերպելու տարբեր հնարավորություններից, ճաշակել մեր ռեստորանի համեղ ու էկոլոգիապես մաքուր սնունդը` միաժամանակ վայելելով չորս կողմից աչք շոյող բնության տեսարաններն ու հանգստությունը, լիցքաթափվել և վերագտնել բնության հետ ներդաշնակությունը:
Մեզ մոտ լինելով դուք կհամոզվեք, որ Լոռին չի ձևանում, այլ ներկայանում է իր ողջ հմայքով

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում