
Ավագ քիմիկ/ մանրէաբան
Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ
Արմենիա Վայն Ընկերությունը աշխատանքի է հրավիրում քիմիկ/ մանրէաբանի։
Պարտականություններ
-
Իրականացնել պատրաստի արտադրանքի, հումքի ֆիզիկոքիմիական և մանրէաբանական անալիզներ,
-
Իրականացնել նմուշառում,
-
Հետևել լաբորատոր սարքավորումների ճշգրիտ աշխատանքին, անճշտությունների դեպքում հայտնել անմիջական ղեկավարին,
-
Բոլոր անալիզների արդյունքները գրանցել մատյանում և համապատասխան ծրագրերում,
Անհրաժեշտ որակավորումներ
-
Բարձրագույն կրթություն քիմիայի կամ գինեգործության ոլորտում
-
Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
-
MS Office-ի իմացություն
-
Ռուսերենի և անգլերենի իմացություն
-
Համակարգված աշխատելու հմտություն
-
Թիմում աշխատելու հմտություն
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.