
Ավագ մեխանիկ
SPS Cigaronne LLC
Նկարագրություն
Սիգարոնի մեխանիկների թիմը համալրվում է։ Մենք փնտրում ենք ծխախոտի հատիկի մեխանիկ, ով ունի աշխատանքային մեծ փորձ ծխախոտի ոլորտում։
Պարտականություններ
- Հոսքագծերի և սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում
- Հաստոցների նորոգում և պարբերական տեխ.սպասարկման աշխատանքների իրականացում
- Իրականացնել սարքավորումների պլանային և արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ըստ անվտանգության և որակի չափանիշների
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- 3+ տարվա աշխատանքային փորձը ծխախոտի ոլորտում պարտադիր է
- Նախաձեռնողականություն
- Խնդիրները կանխատեսելու և արագ բացահայտելու հմտություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Երևանում, Հայաստան: Այն մասնավոր ընկերություն է, որը զբաղվում է բարձրորակ ծխախոտի արտադրությամբ և վաճառքով: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը գրանցել է մի շարք միջազգային արտոնագրային օրենսդրությամբ պաշտպանված տեխնոլոգիական նորարարություններ ծխախոտային արդյունաբերության մեջ:
Ընկերության հիմնադրման հիմքում ընկած է այնպիսի սիգարետների ստեղծման սկզբունքը, որոնք գերազանցում են մինչ այդ ընդունված որակի չափանիշները, բավարարում են հիգիենիկ քմահաճ պահանջները և միշտ տարբերվում են օրիգինալ դիզայնով: «ՍՊՍ Սիգարոն»-ի մայր ընկերությունը Cigaronne International LTD-ն է, որը գործում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:
2000 թվականին «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհին ներկայացրեց սիգարետի նոր ապրանքանիշ՝ յուրահատուկ ֆիլտր-ծխափողով: Սիգարետների արտադրության մեջ օգտագործվում էին աշխարհահռչակ պլանտացիաների լավագույն ծխախոտատեսակները։
Հիմնադրումից ի վեր «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ՝ հումքի, արտադրության ու լաբորատոր՝ հատուկ պատվերով պատրաստված սարքավորումների մատակարարման համար,որոնք ապահովում են արտադրական սահուն և դինամիկ գործընթացը։