Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ մատուցող

Փոլ Հայաստան

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
09.09.2026

Նկարագրություն

Միջազգային ճանաչում ունեցող PAUL Armenia ընկերությունը իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար փնտրում է ավագ մատուցողի:

Եթե սիրում ես շփումը մարդկանց հետ, կարևորում ես թիմային աշխատանքը, կազմակերպված ես և բարձ կատարողականություն ունես, ապա սա հենց քո հնարավորությունն է միանալու մեր թիմին:

Պարտականություններ

Հյուրերի սպասարկման կազմակերպում

  • Ապահովել հյուրերի բարձրակարգ, արագ և բարեհամբույր սպասարկումը։
  • Վերահսկել պատվերների ճիշտ ընդունումը, փոխանցումը և մատուցումը։
  • Հետևել հյուրերի հատուկ ցանկություններին և անհրաժեշտության դեպքում արագ արձագանքել խնդիրներին։

Մատուցողների աշխատանքի համակարգում

  • Կազմակերպել մատուցողների աշխատանքը հերթափոխի ընթացքում։
  • Բաշխել սրահի սեղաններն ու աշխատանքային գոտիները։
  • Հետևել, որ յուրաքանչյուր աշխատակից կատարի իր պարտականությունները սահմանված չափանիշներով։
  • Օգնել նոր աշխատակիցների ադապտացմանն ու աշխատանքային գործընթացների յուրացմանը։

Սպասարկման որակի վերահսկում

  • Վերահսկել սպասարկման ստանդարտների պահպանումը։
  • Հետևել սրահի, սեղանների և սպասարկման գոտիների մաքրությանը և պատշաճ տեսքին։
  • Վերահսկել աշխատանքային պարագաների և այլ անհրաժեշտ պարագաների առկայությունը ու դրանց շահագործումը։
  • Անհրաժեշտության դեպքում անմիջապես շտկել սպասարկման ընթացքում առաջացած թերությունները։

Խոհանոցի և բարի հետ համագործակցություն

  • Համակարգել մատուցողների, խոհանոցի և բարի միջև աշխատանքը։
  • Հետևել պատվերների ժամանակին և ճիշտ դուրսբերմանը։
  • Խնդիրների կամ ուշացումների դեպքում արագ կապ հաստատել համապատասխան բաժնի պատասխանատուի հետ։
  • Տեղեկացված լինել օրվա հատուկ առաջարկների, առկա և ժամանակավորապես բացակայող ապրանքների մասին։

Բողոքների և կոնֆլիկտային իրավիճակների կառավարում

  • Լսել ու քաղաքավարի արձագանքել հյուրերի դժգոհություններին։
  • Հնարավորության սահմաններում ինքնուրույն լուծել սպասարկման հետ կապված խնդիրները։
  • Հետևել, որպեսզի խնդրի լուծումից հետո հյուրի սպասարկումը շարունակվի պատշաճ մակարդակով։

Հերթափոխի կազմակերպում

  • Հերթափոխը սկսել՝ ստուգելով սրահի պատրաստվածությունը։
  • Հերթափոխի ընթացքում վերահսկել աշխատանքային կարգապահությունը։
  • Հերթափոխի ավարտին ստուգել սրահի և աշխատանքային գոտիների պատշաճ վիճակը։
  • Հաջորդ հերթափոխին փոխանցել կարևոր տեղեկությունները և չավարտված հարցերը։

Վաճառքների և հաշվարկների վերահսկում

  • Հետևել վաճառակետի պատվերների նախնական գրանցմանը, դրանց պատշաճ ստացմանն ու դասավորվածությանը:
  • Խթանել լրացուցիչ վաճառքը՝ պահպանելով հյուրի նկատմամբ ճիշտ սպասարկման մոտեցումը։
  • Տեղեկացնել հյուրերին համապատասխան լրացուցիչ առաջարկների մասին։
  • Անհրաժեշտության դեպքում վերահսկել հաշվի ներկայացման և վճարման գործընթացը։
  • Հետևել POS համակարգում պատվերների ճիշտ ձևակերպմանը՝ ըստ ընկերության ընթացակարգերի։
  • Դրամարկղի փակումը և օրվա հասույթի տեղափոխման կազմակերպումը ինկասացիայի միջոցով:

Ապրանքների և գույքի նկատմամբ պատասխանատվություն

  • Հետևել սպասքի և սրահի գույքի ճիշտ օգտագործմանը։
  • Հայտնաբերելու դեպքում տեղեկացնել վնասված կամ պակասող գույքի մասին։
  • Վերահսկել աշխատանքային պարագաների բավարար քանակությունը հերթափոխի ընթացքում։
  • Անվտանգության և հիգիենայի կանոնների պահպանում

Մենեջերի աջակցություն

  • Աջակցել սրահի մենեջերին առօրյա աշխատանքների կազմակերպման հարցում։
  • Մենեջերի բացակայության դեպքում, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, համակարգել սրահի աշխատանքը։
  • Ներկայացնել առաջարկներ սպասարկման որակի և աշխատանքային գործընթացների բարելավման վերաբերյալ։

Պահանջներ

  • 2-3 տարվա մատուցողի փորձ,
  • Մենեջերի կամ ավագ մատուցողի փորձը ցանկալի է,
  • Աշխատանքների արդյունավետ կազմակերպման հմտություններ,
  • Բարձր հաղորդակցման և միջանձնային հարաբերություններ կառուցելու կարողություն,
  • Արագ որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը պարտադիր է,
  • Նախաձեռնողականություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 - օրյա աշխատանքային գրաֆիկ։

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-17:00։

Ընկերության մասին
address
Հասցե
Abovyan 8
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 41 100204

«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում