ԱՎԱԳ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ / БАЗИС-Мебельщик
ՇԿԱՖՖ կահույքի խանութների ցանց
Նկարագրություն
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում ԱՎԱԳ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԻ/ БАЗИС-Мебельщик
-
Միացի՛ր մեր թիմին՝ որպեսզի ՔՈ ԹԻՄԻ ՀԵՏ միասին ատեղծենք էլ ավելի որակյալ, ֆունկցիոնալ և էսթետիկ կահույք։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ եթե դու հմուտ տիրապետում ես БАЗИС-Мебельщик ծրագրին, ապա ժամանակն է գալ և սկսել աշխատանքը հենց քո թիմի հետ։
Կառավարչական և կազմակերպչական պարտականություններ.
- Աշխատանքի բաշխում: Կոնստրուկտորական թիմի միջև պատվերների և նախագծերի օպտիմալ բաշխում՝ ըստ բարդության և ծանրաբեռնվածության:
- Ժամկետների վերահսկողություն: Նախագծման սահմանված ժամկետների (Deadlines) պահպանման մոնիտորինգ:
- Որակի ստուգում (Code Review): Ենթակաների պատրաստած 3D մոդելների, գծագրերի, նյութերի հաշվարկների և CNC (ԹԾՀ) ֆայլերի վերջնական ստուգում ու հաստատում (արտադրական սխալները բացառելու համար):
- Ստանդարտացում: Ընկերության համար БАЗИС-ում միասնական տեխնոլոգիական չափանիշների, կառուցվածքային հանգույցների և մոդելավորման կանոնների (նախագծման ստանդարտների) սահմանում:
- Բազաների զարգացում: ԲԱԶԻՍ-ի նյութերի, կցամասերի (ֆուրնիտուրայի) և կտրվածքների ընդհանուր բազայի կենտրոնացված թարմացում, խմբագրում և կառավարում:
- Ուսուցում և ադապտացիա: Նոր աշխատակիցների ընդունում, նրանց ադապտացիայի և БАЗИС ծրագրով աշխատանքի արդյունավետության բարձրացման ապահովում:
Տեխնիկական և արտադրական պարտականություններ.
- Բարդ նախագծերի կառավարում: Ստանդարտ, ոչ ստանդարտ կամ խոշոր նախագծերի մոդելավորում և կոնստրուկտավորում թիմի հետ միասին :
- Ինտեգրացիա արտադրության հետ: Արտադրամասի և հաստոցների (CNC) հետ տվյալների անխափան փոխանցման ապահովում (БАЗИС-ЧПУ մոդուլի միջոցով):
- Համագործակցություն: Սերտ աշխատանք դիզայներների, վաճառքի բաժնի և արտադրության պետի և կորպուսային կահույքի արտադրության պատասխանատուի հետ՝ տեխնիկական առաջադրանքների հստակեցման համար:
- Խնդիրների լուծում: Արտադրությունում կամ տեղադրման (մոնտաժի) ժամանակ առաջացած կոնստրուկտիվ խնդիրների արագ օպերատիվ լուծում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն դիզայնի, մոդելավորման կամ հարակից ոլորտներում,
- БАЗИС-Мебельщик ծրագրերի իմացությունը պարտադիր է,
- Կահույքի արտադրությունում աշխատանքային փորձով,
- Թիմի ներսում արդյունավետ համագործակցության կարողություն,
- Պարտաճանաչություն, նորարարական և տեխնիկական մտածողություն,
- Ուշադրություն դետալների նկատմամբ,
- Խնդիրների լուծման կարողություն,
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք՝ Ֆիքսված աշխատավարձ + յուրաքանչյուր ք/մ-ից ՀՀ դրամ,
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, ժամերը՝ 09։30-19։00,
- Հասցե՝ Արարատի մարզ, գ․ Ղուկասավան
- Դիմեք մեզ՝ զանգահարելով + 374 77 213051 հեռախոսահամարին։
SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։