Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ HVAC Նախագծային Ինժեներ

Վեգա Ուորլդ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
08.11.2026

Նկարագրություն

Վեգա ընկերությունը փնտրում է HVAC նախագծային ինժեներների,ովքեր կլինեն պատասխանատու օդորակման, օդափոխության և ջեռուցման համակարգերի նախագծման ամբողջական գործընթացի համար՝ ապահովելով արդյունավետ, անվտանգ և էներգախնայող լուծումներ՝ համաձայն միջազգային և տեղական ստանդարտների։

Պարտականություններ

  • Կատարել HVAC համակարգերի հաշվարկներ՝ օդի հոսքեր, ջերմային բեռներ, սառեցման և ջեռուցման հզորություններ։

  • Մշակել համակարգերի ընդհանուր սխեմաներ՝ օդատարների, խողովակաշարերի և սարքավորումների տեղադրման։

  • Ապահովել նախագծերի համապատասխանությունը տեղական շինարարական և միջազգային նորմերին

  • Համակարգել նախագծային աշխատանքները այլ ինժեներական բաժինների հետ՝ կանխելով բախումներ և տեխնիկական շեղումներ։

  • Կատարել սարքավորումների ընտրություն՝ ըստ տեխնիկական պահանջների և էներգաարդյունավետության։

  • Մշակել տեխնիկական բնութագրեր (տեխնիկական առաջադրանքներ) գնումների բաժնի և մատակարարների համար։

  • Կազմել և վերահսկել աշխատանքային գծագրերը

  • Վերահսկել ենթակապալառուների (եթե կան) ներկայացրած նախագծային լուծումների որակը։

  • Ապահովել նախագծային փաստաթղթերի համահունչությունը ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումներին։

  • Պատրաստել և ներկայացնել տեխնիկական հաշվետվություններ և նախագծային բացատրական գրություններ։

  • Մասնակցել տեխնիկական քննարկումներին, հաստատումներին և փոփոխությունների գործընթացներին։

  • Աջակցել տեղամասային ինժեներներին նախագծային խնդիրների լուծման հարցում։

  • Վերահսկել նախագծային փաստաթղթերի պահպանումը և տարբերակների կառավարման գործընթացը։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն ջերմատեխնիկայի, էներգետիկայի, մեխանիկական ճարտարագիտության, շինարարական ինժեներիայի կամ հարակից ոլորտում

  • Ցանկալի է մագիստրոսի աստիճան HVAC համակարգերի նախագծման, շինարարական ինժեներիայի կամ էներգաարդյունավետության ոլորտում

  • Թիմային համագործակցություն – արդյունավետ աշխատելու կարողություն բազմապրոֆիլ ինժեներական թիմերի հետ (ճարտարապետներ, էլեկտրիկներ, սանտեխնիկներ)

  • Վերլուծական մտածողություն – բարդ տեխնիկական խնդիրների արագ գնահատում և օպտիմալ լուծումների առաջարկում

  • Կազմակերպչական հմտություններ – նախագծային գործընթացների, առաջադրանքների և ժամկետների արդյունավետ կառավարում

  • Ուշադրություն մանրուքներին – նախագծային հաշվարկների, գծագրերի և տեխնիկական փաստաթղթերի բարձր ճշգրտություն

  • Խնդիրների լուծման հմտություն – նախագծային բախումների և տեխնիկական խնդիրների արագ և արդյունավետ կարգավորում

  • Հաղորդակցման հմտություններ – տեխնիկական տեղեկատվության հստակ ներկայացում թիմին, պատվիրատուներին և գործընկերներին

  • Պատասխանատվություն և նախաձեռնողականություն – նախագծերի որակի և ժամանակին կատարման ապահովում

  • Ժամանակի կառավարում – միաժամանակ մի քանի նախագծերի արդյունավետ համակարգում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր 5/2 09։00-18։00

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում