Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ հրուշակագործ

Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Ցերեկային հերթափոխ, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Տուրիզմ, Հյուրանոցներ, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
12.09.2026

Նկարագրություն

Holiday Inn Express Yerevan հյուրանոցը համալրելով իր թիմը աշխատանքի է հրավիրում՝ ավագ հրուշակագործի։

Պարտականություններ

  • Պատրաստել և գեղագիտական ձևավորել աղանդերներն ու թխվածքները՝ պահպանելով հյուրանոցի որակի չափանիշները։

  • Ապահովել արտադրանքի որակը, թարմությունն ու պատրաստման ժամանակին իրականացումը։

  • Առաջարկել նոր, սեզոնային և ստեղծարար աղանդերի գաղափարներ։

  • Կազմել անհրաժեշտ հումքի և մթերքների գնումների հայտեր։

  • Հետևել սարքավորումների ճիշտ օգտագործմանն ու պահպանմանը։

  • Պահպանել սննդի անվտանգության, մաքրության և հիգիենայի պահանջները։

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հրուշակագործության կամ թխվածքների արտադրության ոլորտում։

  • Թխվածքների, խմորեղենի և աղանդերի պատրաստման տեխնոլոգիաների խորացված իմացություն։

  • Ստեղծարար մոտեցում և զարգացած գեղագիտական ճաշակ։

  • Արտադրական գործընթացները սահմանված ժամկետներում և բարձր որակով կազմակերպելու կարողություն։

  • Արագ տեմպով աշխատելու և միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ կառավարելու կարողություն։

  • Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։

  • Թիմում արդյունավետ աշխատելու և գործընկերներին աջակցելու կարողություն։

  • Նախաձեռնողականություն և նոր գաղափարներ առաջարկելու պատրաստակամություն։

  • Կոկիկ, բարեհամբույր և պրոֆեսիոնալ հաղորդակցման հմտություններ։

  • Սննդի անվտանգության, հիգիենայի և աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման բարձր գիտակցում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքը շաբաթական 5 օր, 8 ժամյա գրաֆիկ՝ 09:00-18:00

Ընկերության մասին
address
Հասցե
Buzand 97/2
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
012222442

«Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցը, որը տեղակայված է քաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի այգու հարևանությամբ։ Հյուրանոցում առկա է 130 սենյակ, Express Café and Bar, ինչպես նաև ժամանակակից և ճիշտ կահավորված հանդիպումների սրահ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում