Ավագ հաշվետար
GDC dental shop
Նկարագրություն
Փնտրում ենք փորձառու և պատասխանատու ավագ հաշվետարի ՝ ծրագրային գործընթացի հաշվառման և գործընթացի իրականացման համար
Պարտականություններ
- Կազմակերպել առևտրային ծրագրով աշխատանքը, հետևել փաստաթղթերի ճիշտ և ժամանակին ձևակերպմանը;
- Մուտքագրման և դուրսգրման գործարքների պահեստային մնացորդների,ինքնարժեքի և շարժի վերահսկում
- Հայտնաբերված անհամապատասխանությունների և սխալների բացահայտում և շտկում
- Գնումների,վաճառքների և տեղափոխումների փաստաթղթային ձևակերպում
- Մատակարարների փոխադարձ հաշվարկների ստուգում,պարտքի մնացորդի,գումարների վճարմանը հետևում:
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում
- 1C և Ms excel ծրագրի գերազանց իմացություն
- Վերլուծական մտածողություն պատասխանատվություն և մանրունքների նկատմամբ ուշադրություն
- Աշխատանքային փորձ հաշվապահական/ֆինանսական ոլորտում նվազագույնը 1 տարվա
Աշխատանքային օրեր և ժամեր` 6-օրյա։ Երկուշաբթի - շաբաթ օրերը 10:00-18:00.
GDC (Gegama Dental Company) ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է ստոմատոլոգիական նյութեր և սարքավորումներ արտադրող համաշխարհային ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունն առաջարկում է ոլորտի պահանջներին համապատասխան ապրանքների ամբողջական տեսականի: GDC-ն պաշտոնական ներկայացուցիչ է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Nobel Biocare, AlphaBioTec, KAVO, DÜRR Dental, Amann Girrbach, Planmeca Oy, Admetec, Strauss&Co և այլն: Մենք անդադար հետևում ենք համաշխարհային ստոմատոլոգիական շուկայում առկա նոր միտումներին և տեխնոլոգիաներին և ընդլայնում ենք մեր արտադրանքի տեսականին, որպեսզի բոլոր նորագույն տեխնոլոգիաները ժամանակին հասանելի դարձնենք Հայաստանի ստոմատոլոգներին և ատամնատեխնիկներին: