Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
25.09.2026

Նկարագրություն

Ընկերությունը աշխատանքի է հրավիրում կառավարչական հաշվառման գծով ավագ հաշվապահի ՝ թիմին միանալու համար: Աշխատավարձը բարձր, մրցակցային։

Պարտականություններ

  • Ստացված ապրանքների ինքնարժեքի հաշվարկ և մուտքագրում ՀԾ-առևտուր և ՀԾ-հաշվապահ ծրագրեր, հավելյալ ծախսերի ձևակերպումներ;
  • Ապրանքների մնացորդների վերաբերյալ ամենօրյա տեղեկատվության տրամադրում;
  • Հետևել գործընկերների շարժին և մնացորդներին;
  • Կազմակերպել առևտրային ծրագրով աշխատանքը, հետևել փաստաթղթերի ճիշտ և ժամանակին ձևակերպմանը;
  • Կազմակերպել ամբողջ համակարգի հաշվետարների աշխատանքը, պարբերաբար ստուգել կատարած աշխատանքը, ապահովել նրանց հնարավորինս մասնագիտական և տեխնիկական խորհրդատվությամբ և աջակցությամբ;
  • Առևտրային ծրագրում ձևակերպել ընթացիկ և տարեկան գույքագրումների արդյունքները, կատարել նյութական պատասխանատու անձանց հետ թվերի ճշտում, վերլուծություն, կազմել տարեկան գույքագրման ցուցակները, հաստատել, վերլուծել շեղումների պատճառները;
  • Գլխավոր հաշվապահի և տնօրենների հանձնարարությամբ տարբեր հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստում;
  • ՀԾ-առևտրի հավաստիության ամսաթվի տեղափոխություն` հեռահար կամ, խանութների աշխատանքի ավարտից հետո, գրասենյակում;
  • ՀԾ-առևտրում ստեղծել ապրանքների և գործընկերների կոդեր, բացել նոր անվանումներ, ստեղծել կոմպլեկտավորումներ։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ առնվազն 5 տարվա;
  • ՀԾ առևտուր, ՀԾ հաշվապահ ծրագրերի գերազանց իմացություն;
  • MS EXCEL -ի լավ իմացություն;
  • Թիմում աշխատելու կարողություն;
  • Սթրեսակայուն;
  • ժամանակի կառավարման հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` 6-օրյա։ Երկուշաբթի - ուրբաթ օրերը 09:00-18:30, շաբաթ օրերը՝ 09:00-15:00։ Ամսվա մեջ 2 շաբաթ օրը հանգիստ։

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով։

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Արտաշիսյան 94/16
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 96 225538
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում