Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ հաշվապահ / հաշվապահ

Հաշվապահ ԷՅԷՄ ՍՊԸ

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
14.11.2026

Նկարագրություն

Hashvapah AM ընկերությունը թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահների և հաշվապահների։

Պարտականություններ

  • Կազմակերպության հաշվապահական հաշվառման վարում և վերահսկում։

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում, ստուգում և համակարգում։

  • Հարկային հաշվարկների իրականացում և հարկային հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում։

  • Աշխատավարձերի, արձակուրդայինների և այլ վճարումների հաշվարկում։

  • Հարկերի և պարտադիր վճարների հաշվարկման ու վճարման ժամկետների վերահսկում։

  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման և վերահսկման իրականացում։

  • Բանկային գործարքների, դրամական միջոցների և դրամարկղային գործառնությունների հաշվառում։

  • Հաշվապահական տվյալների ճշտության և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության ապահովում։

  • Հաշվապահական փաստաթղթերի և գրանցումների համապատասխանեցում սկզբնական փաստաթղթերին։

  • Հաշվապահական հաշվառման տվյալների հիման վրա ֆինանսական տեղեկատվության և տեղեկանքների պատրաստում։

  • Հարկային և այլ ստուգումների ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկատվության տրամադրում։

  • Հաշվապահական հաշվառման գործընթացների բարելավման և արդյունավետության բարձրացման առաջարկների ներկայացում։

  • Հաշվապահական հաշվառման աշխատանքների բաշխում և կրտսեր հաշվապահների աշխատանքի վերահսկում։

  • Ղեկավարության հանձնարարությամբ հաշվապահական և ֆինանսական բնույթի այլ աշխատանքների իրականացում։

Պահանջներ

  • կրթություն՝ բարձրագույն կրթություն ֆինանսական և հաշվապահական ոլորտում։
  • աշխատանքային փորձը պարտադիր է, նվազագույնը 3 տարի։
  • պարտադիր հմտություններ՝ հաշվապահական հաշվառում, հարկերի հաշվարկ, հարկային և ֆինանսական հաշվետվությունների կազմում, հաշվապահական ծրագրերով և Excel-ով աշխատանք, տվյալների վերլուծություն, փաստաթղթերի ստուգում, աշխատանքների կազմակերպում և վերահսկում։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթիից ուրբաթ, 10:00 - 18:00։
  • Հասցե՝ Երևան, Արաբկիր, Ադոնց 6։
Ընկերության մասին
address
Հասցե
Ադոնց 6
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 55 211242
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում