Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ հաշվապահ

Թաքս Այդիա ՍՊԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
26.11.2026

Նկարագրություն

Ով ենք մենք

«Թաքս Այդիա»-ն հաշվապահական և հարկային խորհրդատվական ընկերություն է, որը աջակցում է բիզնեսին հաշվապահական և հարկային հաշվառման գործընթացում ։ Մենք սպասարկում ենք տարբեր ոլորտների կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր [ առևտուր, ծառայություններ, արտադրություն, ՏՏ և այլ]։

Ում ենք փնտրում

Փնտրում ենք փորձառու հաշվապահ, ով ունի առնվազն 3 տարվա փորձ, ինքնուրույն վարում է հաշվառման ամբողջական ցիկլը և վստահ կողմնորոշվում է ՀՀ հարկային օրենսդրության մեջ։

Կաշխատեք տարբեր ոլորտների և տարբեր հարկային ռեժիմներ կիրառող ընկերությունների հետ, կմասնակցեք բարդ հարցերի լուծմանն ու հաճախորդների խորհրդատվությանը։ Ձեր փորձը կօգնի նաև թիմի ավելի երիտասարդ անդամներին։

Պարտականություններ

  • Ինքնուրույն վարելու եք ձեզ վստահված հաճախորդ ընկերությունների հաշվապահական և հարկային հաշվառման ամբողջական ցիկլը ՀԾ-Հաշվապահ ծրագրով՝ սկզբնական փաստաթղթերից մինչև տարեկան հաշվետվություններ
  • Կազմելու և ժամանակին ներկայացնելու եք հարկային հաշվարկները (ԱԱՀ, շահութահարկ, եկամտային հարկ և այլն) և ֆինանսական հաշվետվությունները
  • Հաշվառելու և վերլուծելու եք դեբիտորական ու կրեդիտորական պարտքերը, հիմնական միջոցները, պաշարները, եկամուտներն ու ծախսերը
  • Իրականացնելու եք հաշվարկների համադրում հաճախորդների, մատակարարների և պետական եկամուտների կոմիտեի հետ
  • Գնահատելու եք հաշվառման և հարկային ռիսկերը և առաջարկելու լուծումներ
  • Խորհրդատվություն եք տրամադրելու հաճախորդներին հաշվառման և հարկման ընթացիկ հարցերով
  • Աջակցելու եք ՊԵԿ հարցումներին պատասխանելու և ստուգումների նախապատրաստման աշխատանքներին
  • Աջակցելու եք թիմի ավելի քիչ փորձ ունեցող հաշվապահներին և ստուգելու նրանց աշխատանքը
  • Հետևելու եք օրենսդրության փոփոխություններին և ապահովելու դրանց կիրառումը հաճախորդների հաշվառման մեջ

Պահանջներ

  • Հաշվապահի պաշտոնում առնվազն 3 տարվա փորձ
  • Հաշվառման ամբողջական ցիկլն ինքնուրույն վարելու փորձ, ներառյալ տարեկան հաշվետվությունների կազմումը
  • ՀԾ-Հաշվապահ ծրագրի խորը իմացություն
  • ՀՀ հարկային օրենսգրքի լավ իմացություն և այն գործնականում կիրառելու հմտություն
  • Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) իմացություն
  • Excel-ի խորացված իմացություն (բանաձևեր, VLOOKUP/XLOOKUP, Pivot Table, տվյալների վերլուծություն)
  • Ճշգրտություն, պատասխանատվություն և ժամկետները պահելու կարողություն
  • Թե՛ ինքնուրույն, թե՛ թիմում աշխատելու, ստացված առաջադրանքները ճշգրիտ և ժամանակին կատարելու կարողություն
  • Միաժամանակ մի քանի հաճախորդի հետ աշխատելու և առաջնահերթությունները ճիշտ դասավորելու հմտություն
  • Հաճախորդների հետ գրագետ և վստահ հաղորդակցվելու կարողությու

Առավելություն կլինի`

  • Տարբեր ոլորտների, այդ թվում՝ ԱԱՀ վճարող և արտադրական ընկերությունների հաշվառման փորձ
  • ՊԵԿ ստուգումների ընթացքում աշխատելու փորձ
  • ArmSoft կամ 1C ծրագրերի իմացություն
  • Աշխատավարձի և դրա հետ կապված հարկերի հաշվարկի փորձ
  • Մասնագիտական որակավորում
  • Ռուսերենի և/կամ անգլերենի իմացություն

Ինչ ենք առաջարկում`

  • Բարձր աշխատավարձ կախված փորձից և հմտություններից
  • Աճի հստակ ուղի
  • Մասնակցություն խորհրդատվական նախագծերին և բարդ հարցերի լուծմանը
  • Աշխատանք փորձառու հաշվապահների և հարկային խորհրդատուների թիմում
  • Օրենսդրական փոփոխությունների ներքին քննարկումներ և մասնագիտական դասընթացների ու որակավորման աջակցություն
  • Պաշտոնական աշխատանքի ընդունում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00–18:00, շաբաթ և կիրակի՝ հանգստյան օրեր

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ., ք.Երևան., Չարենցի 28
address
Աշխատակիցների քանակ
16-50
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում