Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ հաշվապահ

Զանազան 30 ՍՊԸ

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000-500,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
07.11.2026

Նկարագրություն

Կազմակերպությանը անհրաժեշտ է ավագ հաշվապահ։

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման ամբողջական վարում,
  • Հաշվապահական և հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան,
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում, ստուգում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Բանկային գործառնությունների ձևակերպում,
  • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում և ստացված հաշիվների հաշվառում,
  • Ապրանքային մնացորդների հաշվառում,
  • Պարտավորությունների և փոխհաշվարկների վերահսկում,
    Ծրագրային բազաներում հաշվապահական գործառնությունների մուտքագրում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահական,ոլորտում,
  • Ավագ հաշվապահի կամ համապատասխան պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման օրենսդրության լավ իմացություն,
  • 1C հաշվապահական ծրագրի իմացություն,
  • MS Office, մասնավորապես՝ Excel ծրագրի լավ իմացություն,
  • Հաշվետվությունների պատրաստման և ներկայացման փորձ,
  • Թվերի հետ աշխատելու բարձր ճշգրտություն և վերլուծական մտածողություն,
  • Վերջնաժամկետները պահպանելու և աշխատանքը ճիշտ պլանավորելու ունակություն,
  • Թիմում արդյունավետ աշխատելու և գործընկերների հետ ճիշտ հաղորդակցվելու ունակություն,
  • Ճշտապահություն, պատասխանատվություն, ազնվություն և ոչ կոնֆլիկտային բնավորություն,

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝

  • Երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00
  • Շաբաթ 10:00-15:00
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում