Ավագ հաշվապահ
«Ֆամի գրուպ» ՍՊԸ
Նկարագրություն
Fami Group-ը ներկայացնում է Penti, LC Waikiki, Cool Club, Sela միջազգային ապրանքանիշերը և Fami մուլտիբրենդային խանութ-սրահները։
Փնտրում ենք ավագ հաշվապահի, ով կապահովի իրեն վերապահված հաշվապահական գործառնությունների ճիշտ և ժամանակին իրականացումը, և պատասխանատու կլինի հաշվապահական տվյալների ճշգրտության ու ֆինանսական տեղեկատվության պատշաճ վարման համար:
Պարտականություններ
- Կատարել և հաշվապահական համակարգում արտացոլել ընթացիկ հաշվապահական գործառնությունները։
- Մուտքագրել և մշակել առաջնային հաշվապահական փաստաթղթերը։
- Իրականացնել բանկային գործառնությունների հաշվառում և բանկային հաշիվների համադրումներ։
- Իրականացնել դրամարկղային գործառնությունների հաշվառում։
- Վարել մատակարարների և հաճախորդների հետ հաշվարկների հաշվառումը։
- Վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունները։
- Կատարել ապրանքների, նյութերի և ծառայությունների ձեռքբերման ու իրացման գործառնությունների հաշվառում։
- Մասնակցել աշխատավարձերի և աշխատակիցների հետ կապված հաշվարկների իրականացմանը։
- Իրականացնել հիմնական միջոցների և այլ ակտիվների հաշվառում։
- Պատրաստել անհրաժեշտ հաշվապահական տեղեկանքներ և ներքին հաշվետվություններ։
- Մասնակցել ամսական և տարեկան փակման գործընթացներին։
- Իրականացնել հաշվապահական հաշիվների համադրումներ և հայտնաբերված անհամապատասխանությունների ճշգրտում։
- Աջակցել հարկային հաշվետվությունների պատրաստմանը։
- Պատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր աուդիտների և ստուգումների համար։
- Ապահովել հաշվապահական փաստաթղթերի պատշաճ պահպանումը և դասակարգումը։
- Կատարել գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
- Ավագ հաշվապահի կամ հաշվապահի պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության իմացություն։
- 1C ACC-ի գործնական իմացություն։
- MS Excel-ի լավ իմացություն։
- Հաշվապահական փաստաթղթերի և հաշվետվությունների հետ աշխատելու փորձ։
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ և բարձր ճշգրտություն։
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Վերլուծական և տրամաբանական մտածողություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
- Ժամկետների պահպանման և մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Ի՞նչ ենք առաջարկում
- Մասնագիտական զարգացման և գիտելիքների ընդլայնման հնարավորություն։
- Հաշվապահական գործընթացների բարելավմանն ուղղված նախաձեռնություններ իրականացնելու հնարավորություն։
- Մրցակցային աշխատավարձ։
- Կորպորատիվ զեղչ ընկերության խանութ-սրահներում։
- Վճարվող լրացուցիչ հանգստյան օր՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
- Կորպորատիվ միջոցառումներ և աջակցող թիմային միջավայր։
Աշխատանքային պայմաններ
- Վայրը՝ ք. Երևան
- Զբաղվածությունը՝ լրիվ դրույք
- Գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00–18։00