Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ հաշվապահ

ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
24.10.2026

Նկարագրություն

Շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում շինարարության ոլորտում աշխատանքային փորձով գլխավոր հաշվապահի/ավագ հաշվապահի։

Պարտականություններ

  • Շինարարական ընկերության հաշվապահական հաշվառման վարում,
  • Սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան հաշվետվությունների պատրաստում, ստուգում և ներկայացում,
  • Հաշվապահական գործարքների փաստաթղթավորում,
  • Պահեստի շարժի ձևակերպում,
  • Ներմուծված ապրանքների ձևակերպում,
  • Դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի հաշվառում,
  • Աշխատավարձի հաշվարկ,
  • Պաշտոնին առնչվող այլ գործառույթների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառում որակավորմամբ,
  • 3-5 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ շինարարական ընկերությունում,
  • ՀԾ, 1C 7 ծրագրերի շատ լավ իմացություն,
  • Համակարգչային գրագիտություն (MS Word, MS Excel)
  • ՀՀ հարկային օրենսգրքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և նորմատիվային ակտերի լավ իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի - շաբաթ՝ 9։00-18։00։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Հրաչյա Քոչարի փողոց, 4
address
Աշխատակիցների քանակ
16-50

Հոլդինգում ներառված են ամենատարբեր ոլորտների գործունեություն, մասնավորապես, կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, բիզնես կենտրոնի ստեղծում, կառավարում՝ բիզնես գործունեության լավագույն պայմանների ապահովմամբ։ Հոլդինգն իր մեջ ներառում է արտադրական և տեխնիկական խոշոր բազա, որտեղ առկա է շինարարական տեխնիկա՝ մասնագիտացված էներգետիկ շինարարության համար։ Հոլդինգն իր գործունեության ընթացքում իրագործել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ։ Իրականացրել է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղակի Գ–1 թաղամասում կառուցապատել է «Նոյան Տուն Բնակելի Թաղամասը», որը կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ՝ իր ուրույն ոճն ունի։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում