Ավագ հաշվապահ
Ուան Մենեջմենթ
Նկարագրություն
One Management ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ավագ հաշվապահի, ով կիրականացնի ընկերության կողմից իրականացվող պրոյեկտների և կառավարվող հյուրանոցների հաշվապահական հաշվառման կազմակերպում և հաշվետարության վարում։
Դիտարկվում են միայն այն թեկնածուները, ովքեր պատրաստ են աշխատել գրասենյակից։
Հիմնական պարտականություններն են
- ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման իրականացում, սահմանված կարգով և ժամկետներում հաշվետվությունների ներկայացում․
- Ընկերության ծախսերի վերահսկում․
- Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկողություն․
- Գլխավոր դրամարկղի մուտքի և ելքերի վարում,
- Անկանխիկ փոխանցումների ստուգում, վերահսկողություն․
- Ընկերության եկամուտների մուտքագրման վերահսկում․
- Բանկային հաշիվների կառավարում․
- Հաշվետվությունների կազմում, հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ձևակերպում․
- Աշխատանքի վարձատրության հետ կապված համապատասխան գործառույթների իրականացում
- Մատակարարների և հաճախորդների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն․
- Հյուրանոցների գործունեության հետ կապված բոլոր ծախսերի հաշվարկում․
- Պատրաստել հաշվարկներ՝ հյուրանոցում մատուցվող տարբեր ծառայությունների ինքնարժեքի համար․
- Պատրաստել ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ, որոնք անդրադառնում են հյուրանոցային ծառայությունների ինքնարժեքին և այլ կարևոր ցուցանիշներին․
- Վերլուծել ինքնարժեքի և ծախսերի տվյալները, առաջարկել բարելավումներ և նոր միջոցառումներ, որոնք կարող են նվազեցնել ծախսերը․
- Ստեղծել և պահպանել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք կապված են ավագ հաշվապահի գործառույթի հետ:
- Work permit-ների համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում և վարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության և ֆինանսների ոլորտում.
- Հյուրընկալության ոլորտում նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձի առկայություն.
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն.
- Հաշվապահական ծրագրերի իմացություն․
- Վերլուծական մտածուղություն, տվյալների հետ աշխատանքի կարողություն․
- Պատասխանատվության զգացողություն․
Հավելյալ նշումներ
Աշխատանքային հիմնական ժամանակացույցն է՝ հնգորյա աշխատանքային շաբաթ, աշխատանքային ժամերն են 10:00-18:00:
One Management stands as a vibrant and leading force in local hospitality, curating experiences that exceed boundaries and expectations. The group is sparking a global revolution in food and drink, embodying the true spirit of hospitality. From traditional lively nightlife to international iconic venues and beyond, the group pioneers innovation, setting new standards with cutting-edge concepts.
Pioneering Excellence in Global Hospitality and Entertainment.
One Management is a leading hospitality and entertainment operator in Armenia, develops exceptional concepts and highly acclaimed multinational brands.