Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ հաշվապահ

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
09.10.2026

Նկարագրություն

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի՝ ընկերության Ֆինանսական թիմին միանալու համար:

Քո մասին

Դու փորձառու, մանրուքներին միտված մասնագետ ես, ով փնտրում է զարգանալու, սովորելու և մասնագիտական աճ գրանցելու հնարավորություն:

Պարտականություններ

  • Մասնակցել ընկերության հաշվապահական հաշվառման վարմանը և ապահովել հաշվապահական գործառնությունների իրականացումը՝ ՀՀ օրենսդրության, ընկերության հաշվառման քաղաքականության և Գլխավոր հաշվապահի ցուցումների համաձայն։
  • Իրականացնել հումքի, նյութերի, պատրաստի արտադրանքի և այլ նյութական արժեքների հաշվառումը՝ ապահովելով տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը։
  • Ապահովել հաշվապահական փաստաթղթերի (մուտքի և ելքի փաստաթղթեր, հաշիվ-ապրանքագրեր, պայմանագրեր և այլն) ճիշտ ձևակերպումը, ստուգումն ու հաշվառումը։
  • Իրականացնել աշխատավարձերի, հավելավճարների, պահումների, հարկերի, արձակուրդայինների և այլ վճարումների հաշվարկն ու հաշվառումը։
  • Մասնակցել հարկային հաշվետվությունների կազմման և սահմանված ժամկետներում ներկայացման գործընթացին։
  • Մասնակցել ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը։
  • Ապահովել հաշվապահական ծրագրերում տվյալների ճիշտ և ժամանակին մուտքագրումը, ինչպես նաև վերահսկել հաշվառման տվյալների ճշգրտությունը։
  • Աջակցել Գլխավոր հաշվապահին հաշվապահական թիմի աշխատանքների համակարգման և ընթացիկ աշխատանքների կազմակերպման գործընթացում։
  • Իրականացնել արտադրության ծախսերի և արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը՝ ըստ սահմանված հաշվառման կարգի։
  • Մասնակցել ներքին և արտաքին աուդիտների նախապատրաստման աշխատանքներին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր։
  • Ապահովել հաշվապահական փաստաթղթերի պատշաճ պահպանումն ու արխիվացումը՝ համաձայն ընկերության ընթացակարգերի։
  • Մասնակցել հաշվապահական գործընթացների և ընթացակարգերի կատարելագործման աշխատանքներին, ինչպես նաև աջակցել օրենսդրական փոփոխությունների ներդրմանը հաշվապահական գործընթացներում։
  • Կատարել Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ պաշտոնի գործառույթների շրջանակում։

Պարտադիր պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության, ֆինանսների և հարակից այլ ոլորտներում,
  • 1C, ՀԾ, E-Incvoicing ծրագրերի իմացություն,
  • MS Excel-ի իմացություն
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում,
  • Սթրեսակայունություն և խնդիրներ լուծելու կարողություն,
  • Հարկային օրենսդության իմացություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություն,
  • Արագաշարժություն:

Աշխատանքային գրաֆիկը՝

  • Երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00,

Առավելություններ

  • Դրական ու լուսավոր աշխատանքային միջավայրում աշխատելու հնարավորություն
  • Գեղեցիկ և կոկիկ աշխատանքային միջավայր՝ կանաչապատ այգու առկայությամբ
  • Անվճար ճաշային ընդմիջում
  • Ծննդյան օրվա համար հավելյալ հանգստյան օր
  • Նվեր-փաթեթ ընկերության կողմից՝ ծննդյան օրվա կապակցությամբ
  • Ընկերությունում գործում է կատարողականի գնահատման և աշխատավարձի վերանայման հստակ համակարգ
  • Տրանսպորտի առկայություն դեպի գրասենյակ և հակառակ ուղղությամբ /երթուղին գործում է 09:00-18:00 գրաֆիկի համար/

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճ., թիվ 9
address
Աշխատակիցների քանակ
151-500
website
Կայք
Phone
Հեռ.
37499857657

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում