Ավագ հաշվապահ
A.M.P GROUP
Նկարագրություն
A.M.P. ընկերությունը փնտրում է Ավագ հաշվապահի, ով կմիանա մեր ֆինանսական թիմին և պատասխանատու կլինի ընկերության հաշվապահական հաշվառման, հարկային և ֆինանսական գործառնությունների պատշաճ կազմակերպման համար։
«AMP» ընկերությունը ներկայացնում է Carpisa, Geox, ECCO, Clarks և Timberland հայտնի բրենդները Հայաստանում։ 2021 թվականին ստեղծվել է նաև Scarpe Multibrand խանութ-սրահը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ բրենդների կոշիկներ։
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման ամբողջական վարում,
- Հաշվապահական և հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան,
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում, ստուգում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Բանկային և դրամարկղային գործառնությունների ձևակերպում,
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում և ստացված հաշիվների հաշվառում,
- Աշխատավարձի հաշվարկի, վճարման և համապատասխան փաստաթղթերի կազմում,
Ապրանքանյութական արժեքների և ապրանքային մնացորդների հաշվառում, - Պարտավորությունների և փոխհաշվարկների վերահսկում,
Ծրագրային բազաներում հաշվապահական գործառնությունների մուտքագրում և վերահսկում, - Վիճակագրական և այլ պարտադիր հաշվետվությունների կազմում,
Հաշվապահական տվյալների ճշտության և ամբողջականության վերահսկում, - Անհրաժեշտության դեպքում հաշվապահական գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահական, ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում,
- Ավագ հաշվապահի կամ համապատասխան պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման օրենսդրության լավ իմացություն,
- ՀԾ հաշվապահական ծրագրի լավ իմացություն,
- MS Office, մասնավորապես՝ Excel ծրագրի լավ իմացություն,
- Հաշվետվությունների պատրաստման և ներկայացման փորձ,
- Թվերի հետ աշխատելու բարձր ճշգրտություն և վերլուծական մտածողություն,
- Վերջնաժամկետները պահպանելու և աշխատանքը ճիշտ պլանավորելու ունակություն,
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
- Թիմում արդյունավետ աշխատելու և գործընկերների հետ ճիշտ հաղորդակցվելու ունակություն,
- Ճշտապահություն, պատասխանատվություն, ազնվություն և ոչ կոնֆլիկտային բնավորություն,
«AMP» ընկերությունը ներկայացնում է Carpisa, Geox և ECCO հայտնի բրենդները Հայաստանում։ Իսկ 2021 թվականին ստեղծվեց Scarpe Multibrand խանութ-սրահը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ Pepe Jeans, Rieker, Diadora, Vagabond, Lotto բրենդների կոշիկների տեսականին։ Ընկերության առաջընթացի գրավականը նվիրված աշխատակիցներ են և մենք մշտապես ընդլայնվելով փնտրում ենք նոր տաղանդներ՝ մեզ միանալու և միասին զարգանալու համար։