Ավագ հաշվապահ
Armexim International LLC
Նկարագրություն
Ավագ հաշվապահը պատասխանատու է ընկերության հաշվապահական հաշվառման ճշգրտության, ֆինանսական գործառնությունների վերահսկման, հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել ընկերության հաշվապահական հաշվառումը՝ համաձայն գործող օրենսդրության և ներքին քաղաքականությունների։
- Պատրաստել ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվություններ։
- Ապահովել հարկային հաշվարկների և հայտարարագրերի ճշգրիտ և ժամանակին ներկայացումը։
- Վերահսկել մուտքային և ելքային փաստաթղթերի հաշվառումը։
- Կատարել հաշվապահական գրանցումների ստուգում և վերլուծություն։
- Վերահսկել բանկային, դրամարկղային, մատակարարների և գնորդների հաշիվների շարժերը։
- Իրականացնել հաշվապահական հաշիվների համադրումներ և մնացորդների ստուգումներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
- Առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում, նախընտրելի է ղեկավար պաշտոնում։
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն։
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման փորձ։
- Հաշվապահական ծրագրերի (օր.՝ 1C, AS Accountant կամ այլ) լավ իմացություն։
- Microsoft Excel-ի և Office փաթեթի գերազանց տիրապետում։
Հավելյալ նշումներ
Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը 09։30-18։00