Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ հաշվապահ

MegaTrade

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
28.06.2026

MegaTrade ընկերությունը աշխատանքի է հրավիրում Գլխավոր հաշվապահի:

Պարտականություններ

  • ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման վարում, հաշվետվությունների կազմում և ներկայացում համապատասխան պետական մարմիններին,
  • Հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխությունների հետևում, աշխատակիցներին իրազեկում,
  • Ներմուծման և արտահանման փաստաթղթավորում, հայտարարագերերի կազմում,
  • Ֆինանսական ցուցանիշների վերլուծություն, շահութաբերության, ծախսերի, եկամուտների և պարտքերի գնահատում,
  • Ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքների վերահսկում և ամփոփում,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների, եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում,
  • Բանկային հաշիվների բացում, փակում և վարկային գործարքների վերահսկում,
  • Օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային հաշվետվությունների, մասնավորապես՝ շահութահարկի, ԱԱՀ-ի, եկամտային հարկի և այլ հարկային հաշվետվությունների կամ տեղեկությունների կազմում, ստուգում, ամփոփում և ներկայացում,
  • Վարկերի, լիզինգների, ֆինանսական պարտավորությունների հաշվառում և կառավարում,
  • Հաշվապահական փաստաթղթերի արխիվացման, պահպանման ժամկետների վերահսկում։

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (ֆինանսներ, հաշվապահական հաշվառում կամ հարակից ոլորտ),
  • Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • ՀՀ հարկային օրենսդրության, Աշխատանքային օրենսգրքի և ֆինանսական հաշվետվության ստանդարտների գերազանց իմացություն,
  • Աշխատանքային փորձ հաշվապահական ծրագրերով (1C, ՀԾ , Taxservice, Excel),
  • Մանրակրկիտ ուշադրություն թվերին և մանրամասներին, պատասխանատվության բարձր զգացում,
  • Անգլերենի կամ ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը, որը շուկայում ապահովեց ազատ մրցակցություն և սպառողներին մատակարարեց որակյալ ու մատչելի վառելիք։ 2021 թ. Սիլ Կապիտալ ընկերությունը համալրվեց ևս մեկ ապրանքանիշով։ Ընկերության գնման պահին Ռան Օյլ ցանցն ուներ 6 բենզալցակայան միայն Երևանում։ 2 տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը ընդլայնվեց՝ ներառելով ավելի քան 35 լցակայան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրապետությունում արդեն իսկ գործող վառելիքաէներգետիկ արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, ընդլայնել մանրածախ և մեծածախ համագործակցային հարաբերությունները, ներդնել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ապահովել անվտանգ և բարեխիղճ սպասարկում, բարձրակարգ վառելիքի մատակարարում ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունն առաջարկում է որակյալ բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին: «Ռան-Օյլ» բենզալցակայաններում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը առաջնահերթություն է, ուստի ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները լավագույն սպասարկումն ապահովելու համար

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում