Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ հաշվապահ

Job.am գործընկեր

Աշխատավայր` Դավթաշեն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 350,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
22.11.2025

Նկարագրություն

Ապահովել կազմակերպության հաշվապահական հաշվառման ամբողջական, ճշգրիտ և ժամանակին վարումը՝ համապատասխան ՀՀ օրենսդրությանը, հարկային կանոնակարգերին և ներքին հաշվապահական քաղաքականությանը։

Պարտականություններ

  • Վարել հաշվառման ենթահաշիվները՝ ըստ հաշվետվական ուղղությունների (մատակարարներ, գնորդներ, աշխատավարձ, հարկեր և այլն),
  • Պատրաստել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվություններ (ԱԱՀ, շահութահարկ, եկամտային հարկ և այլն),
  • Կազմել հաշվեկշիռներ, ֆինանսական հաշվետվություններ ՝ ըստ ՀՀ օրենքների և կազմակերպության պահանջների,
  • Ստուգել փաստաթղթերի (ապրանքագրեր, հաշիվ-ապրանքագրեր, վճարումներ) համապատասխանությունը,
  • Ապահովել հարկային և ֆինանսական փաստաթղթերի պահպանման և արխիվացման կարգը,
  • Կատարել ներքին վերահսկողության գործառույթներ՝ սխալների, անհամապատասխանությունների և ռիսկերի կանխարգելման նպատակով,
  • Ներգրավվել արտաքին և ներքին աուդիտների ժամանակ՝ տրամադրելով անհրաժեշտ հաշվապահական տեղեկատվությունը,
  • Կատարել ղեկավարի կողմից հանձնարարած այլ աշխատանքներ՝ կապված հաշվապահության և ֆինանսների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական կամ ֆինանսական ոլորտում,
  • Առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում,
  • ՀՀ հարկային օրենսդրության, ՖՀՄՍ / ՀՀՄՍ-ի և հաշվապահական հաշվառման կանոնների խորքային գիտելիքներ,
  • Տիրապետել ՀԾ, Armenia e-invoicing system, TaxService.am, Excel և այլ ծրագրերի,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշգրտություն և վերլուծական մտածողություն,
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝ 09:30-18:00։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում