Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ հաշվապահ

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
16.08.2026

Նկարագրություն

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի՝ ընկերության ֆինանսական թիմին միանալու համար:

Քո մասին

Դու փորձառու, մանրուքներին միտված մասնագետ ես, ով փնտրում է զարգանալու, սովորելու և մասնագիտական աճ գրանցելու հնարավորություն:

Պարտականություններ

  • Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպում և վերահսկում՝ հիմնվելով ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության, ինչպես նաև կազմակերպության ներքին հաշվառման քաղաքականության պահանջների վրա,
  • Արտադրական գործընթացներին համապատասխան՝ նյութական արժեքների, հումքի, պատրաստի արտադրանքի և արտադրական փուլերի ճշգրիտ հաշվառման իրականացում,
  • Հաշվապահական փաստաթղթաշրջանառության ապահովում՝ ներառյալ մուտքի/ելքի փաստաթղթեր, պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, հանձնագրեր,
  • Աշխատավարձերի հաշվարկ և արձանագրում, այդ թվում՝ հավելավճարների, պահումների, հարկերի, արձակուրդայինների և այլ հաշվարկների իրականացում,
  • Հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում (ԱԱՀ, շահութահարկ, եկամտային հարկ, սոց. վճարներ, հարկային հաշիվներ, դրամարկղի հաշվետվություններ)՝ ըստ սահմանված ժամկետների,
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և վերլուծություն՝ ներառյալ ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ՝ ընկերության ղեկավարության, հարկային մարմինների և այլ շահագրգիռ կողմերի համար,
  • Հաշվապահական ծրագրերի (օր.՝ 1C, ArmSoft կամ այլ) կիրառման ապահովում և հաշվառման տվյալների ճշգրտություն,
  • Հաշվապահական թիմի գործունեության կոորդինացում, աշխատանքների բաշխում, ստուգում և խորհրդատվություն,
  • Արտադրության ծախսերի և ինքնարժեքի հաշվարկ, ներառյալ՝ ուղղակի/անուղղակի ծախսերի հաշվառում, արտադրական հաշվառում,
  • Ներքին և արտաքին աուդիտների նախապատրաստում և տեղեկատվության տրամադրում, պահանջվող փաստաթղթերի վերլուծություն և մեկնաբանություն,
  • Հաշվետվությունների և փաստաթղթերի արխիվացում, համաձայն փաստաթղթաշրջանառության և պահեստավորման ընթացակարգերի,
  • Ներքին հաշվապահական ընթացակարգերի մշակում և կատարելագործում, ինչպես նաև փոփոխությունների իրականացում՝ նոր իրավական կամ կազմակերպչական պահանջներից ելնելով։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության, ֆինանսների և հարակից այլ ոլորտներում,
  • 1C, ՀԾ, E-Incvoicing ծրագրերի իմացություն,
  • MS Excel-ի իմացություն,
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում,
  • Սթրեսակայունություն և խնդիրներ լուծելու կարողություն,
  • Հարկային օրենսդության իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություն,
  • Արագաշարժություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00։

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճ., թիվ 9
address
Աշխատակիցների քանակ
151-500
website
Կայք
Phone
Հեռ.
37499857657

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում