Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ հաշվապահ

ՄոբիԴրամ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
17.08.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ավագ հաշվապահը պատասխանատու է ֆինանսական հաշվետվություններ կազմելու և վճարահաշվարկային փոխանցումներ կատարելու համար:

Պարտականություններ

  • Դեբիտորական պարտքերի հաշվառում, գործընկեր կազմակերպությունների հետ փոխադարձ հաշվարկների ակտերի կազմում,
  • Ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմում,
  • ՀՀ կենտրոնական բանկին ներկայացվող հաշվետվությունների կազմում,
  • Ծախսերի ձևակերպում,
  • Բանկային հաշիվների հաշվառման վարում,
  • Վճարահաշվարկային փոխանցումների իրականացում,
  • Հիմնական միջոցների հաշվառում, համապատասխան ակտերի կազմում, տարեկան գույքագրման մասնակցություն,
  • Ներքին և արտաքին աուդիտորական ստուգումներին մասնակցություն:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • ՀՀ հարկային օրենսդրոթյան և դրա հետ կապված այլ օրենքների իմացություն,
  • ՀՀ և միջազգային հաշվապահական ստանդարտների իմացություն ( ԷյՍիՍիԷյ (ACCA) որակավորման F1-F3 մակարդակների կամ ՍիԷֆէյ (CFA) որակավորման 1 մակարդակի առկայությունը կդիտվի առավելություն),
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office),
  • ՚՚Հայկական ծրագրեր՚՚ հաշվապահական ծրագրի իմացություն,
  • Հաշվետվություններ կազմելու ունակություններ,
  • Հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացություն,
  • Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ,
  • Կազմակերպական և հաղորդակցային հմտություններ:
Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք. Երևան, Արգիշտի 4/1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 94 297333

ՄոբիԴրամը բջջային և առցանց վճարումների ամենամատչելի տարբերակն է: ՄոբիԴրամի միջոցով Դուք կարող եք իրականացնել վճարումներ, ուղարկել և ստանալ դրամական միջոցներ ամենուր և ամեն ժամ, ցանկացած պահի: Ծառայությունը հասանելի է բջջային հեռախոսի միջոցով, առցանց և մեր սպասարկման կետերում:

ՄոբիԴրամի միջոցով Դուք կարող եք կատարել վճարումներ, իրականացնել դրամական փոխանցումներ Ձեր ընկերներին և հարազատներին, կատարել առցանց գնումներ և միևնույն ժամանակ վայելել մեկ գավաթ սուրճ` գտնվելով աշխատավայրում կամ հանգստանալով սիրելի բազմոցի վրա...

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում