Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ հաշվապահ

SanTech - «ԼԻԴ ՄԵՉ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
10.07.2025

Նկարագրություն

«ԼԻԴ ՄԵՉ» ընկերությունը փնտրում է կազմակերպված, պարտաճանաչ և պատասխանատու հաշվապահի, ով կմիանա մեր թիմին։

Ընկերությունը ապահովում է առաջխաղացման հնարավարություններ, տրամադրում մրցունակ աշխատավարձ։

Պարտականություններ

  • Իրականացնել հաշվապահական փաստաթղթերի (հաշիվներ, ակտեր, կատարողականներ, հաշիվ-ապրանքագրեր) սահմանված կարգով ձևակերպումը, ստուգումը, ընդունումը, հսկողությունը, հերթական հաշվառումը և պահպանումը,
  • Իրականանցնել բանկային գործարքներ, դրամական միջոցների և դրանց շարժի հետ կապված համապատասխան հաշվառում, ինչպես նաև դրան առընչվող այլ գործառութներ,
  • Կազմել հաշվապահական և հարկային հաշվետվություններ` հաշվետվությունների կազմման կարգին և ընդունված ժամկետների համաձայն (ԵԱՏՄ գործարքների վիճակագրական և հարկային հաշվետվություններ),
  • Իրականացնել արտադրանքի թողարկման, նյութածախսի և ինքնարժեքի հաշվառում,
  • Կատարել համապատասխան մուտքերը և ելքերը համակարգում,
  • Կազմել ընկերության արտաքին համագործակցությունների պայմանագրերը` համաձայնեցնելով դրանք համապատասխան թիմի ղեկավարների հետ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն/ տնտեսագիտական կամ համապատասխան որակավորումների առկայություն
  • Ֆինանսական, հաշվապահական ոլորտում, 2 և ավելի տարիների աշխատանքային փորձ,
  • 1C, e-invoicing և Excel ծրագրերի լիարժեք տիրապետում
  • Կազմակերպչական և հաղորդակցական զարգացած հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն,
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամեր՝ 9։00-18։00։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV):

Ընկերության մասին
address
Հասցե
Avan, Marshal Babajanyan str 15/1 Ереван 0022
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
37433888871

SanTech ապրանքանիշը ներկայացնում է «ԼԻԴ ՄԵՉ» ՍՊ ընկերությունը, որ մասնագիտացած է օդորակման, ջեռուցման, հովացման, օդափոխության, ինչպես նաև ջրամատակարարման, ջրահեռացման, ծխահեռացման ու հակահրդեհային համակարգերի պատրաստման և տեղադրման ոլորտներում: Ընկերությունը զբաղվում է հիշյալ համակարգերում կիրառվող սարքերի ու սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով ևս: 2011 թվականից գործում է նաև պոլիէթիլենային հումքով ջերմամեկուսիչների հոսքագիծը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում