Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ հաշվապահ

«ՄեգաՖուդ» ՍՊԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 28.05.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է վերլուծական մտածողությամբ, նախաձեռնող Ավագ հաշվապահ:

Պարտականություններ

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում, փաստաթղթաշրջանառության վարում և վերահսկողություն,
  • Աշխատավարձի հաշվարկ, հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում,
  • Բանկային փոխանցումների ժամանակին և ճշգրիտ իրականացում,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
  • Գործընկերների հետ (ներքին և արտաքին) փոխադարձ հաշվարկների պարբերական իրականացում,
  • Հաշվապահական հաշվառման տվյալների ամփոփում և հաշվապահական բազայում ամբողջական և ճշգրիտ տեղեկատվության ապահովում,
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, Ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտներում,
  • Հարկային Օրենսդրության գերազանց իմացություն,
  • Աշխատանքային Օրենսդրության իմացություն,
  • 1C / ERP հաշվապահական ծրագրի իմացություն,
  • Օտար լեզուների իմացություն (կդիտվի որպես առավելություն),
  • 1-3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահի, ավագ հաշվապահի կամ գլխավոր հաշվապահի տեղակալի հաստիքներում,
  • Excel-ի լավ իմացություն։
Ընկերության մասին
address
Հասցե
25/1 Arshakunyats Ave
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
37411511110

«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:

«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում