
Ավագ հաշվապահ
FINUP
Կազմակերպության մասին
Մենք դինամիկ զարգացող հաշվապահական գրասենյակ ենք, որն ապահովում է մասնագիտական հաշվապահական ծառայություններ տարբեր բիզնես ոլորտների համար։ Փնտրում ենք փորձառու ավագ հաշվապահի՝ միանալու մեր թիմին և իր փորձով աջակցելու մեր հաճախորդների ֆինանսական կայունությանը
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման իրականացում՝ ՀՀ օրենսդրության և հարկային պահանջներին համապատասխան,
- Հարկային, վիճակագրական և այլ հաշվետվությունների պատշաճ կազմում և ներկայացում,
- Աշխատավարձերի, հարկերի, և այլ ծախսերի հաշվարկ և հաշվառում,
- Հաշվապահական փաստաթղթաշրջանառության կազմակերպում,
- Կազմակերպության ղեկավարության կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
- Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում,
- ՀՀ հարկային օրենսդրության և միջազգային հաշվապահական ստանդարտների (IFRS) իմացություն,
- Աշխատանքային օրենսդրության իմացություն,
- ՀԾ-7 կամ 1C ծրագրերի տիրապետում,
- MS Excel-ի բարձր իմացություն,
- Ռուսերենի և անգլերենի իմացություն (առնվազն B1 մակարդակ)։
Առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ՝ 350,000 - 500,000 ՀՀ դրամ,
- Կայուն և զարգացող աշխատանքային միջավայր,
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-18:00
Հաշվապահական, կառավարչական, ֆինանսական և բիզնես խորհրդատվություն