Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ Հաշվապահ

«Ավտոֆան Էյ Սի» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
08.03.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ավտոֆան Էյ Սի» ընկերությունը փնտրում է ավագ հաշվապահի, ով պատասխանատու է ընկերության հաշվապահական հաշվետվությունների կազմման, դրանց ամբողջականության ու ճշգրտության ապահովման համար:

Ի՞նչ ենք առաջարկում

  • Հնարավորություն աշխատելու ճկուն և արագ զարգացող միջավայրում,
  • Մասնագիտական աճի և ուսուցման հեռանկար,
  • Ընկերասեր և դինամիկ թիմ,
  • Մրցակցային աշխատավարձ։

Եթե Դուք պատրաստ եք ձեր մասնագիտական ներդրումն ունենալ դիստրիբուցիայի ոլորտում, ինչպես նաև ձգտում եք ունենալ կարիերայի աճ ֆինանսների աշխարհում, ապա բարի գալուստ «ԱՎՏՈՖԱՆ»։

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման վարում,
  • Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության,
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում,
  • Բանկային գործառնությունների ձևակերպում,
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում,
  • Եկամուտների, ծախսերի հաշվառում,
  • Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում,
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
  • Համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ առնվազն 2-3 տարի,
  • ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
  • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն, իսկ ՀԾ Վաճառքների Կառավարում ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը հնգօրյա՝ երկ-ուրբ 09։30-18։30

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Գարեգին Նժդեհի փողոց, 34
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
37455433420

Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ-ն 2006թ-ից սկսած գործունեություն է ծավալում ավտոյուղերի և քսայուղերի շուկայում որպես դիստրիբուցիոն ընկերություն։ Իր պրոֆեսիոնալության և երկարամյա փորձի շնորհիվ՝ ներկայումս ընկերությունը հանդիսանում է այս ոլորտի առաջատարը և ավտոյուղերի ու ֆիլտրերի՝ Eurol B.V, Oscar Lubricants, ZIC, Gazpromneft, G-Energy, Roadwin, Baldwin և Denckermann հանրահայտ բրենդների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:

Ավտոյուղերի շուկա մուտք գործելուց ի վեր մենք մատակարարում ենք ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի ընթացիկ սպասարկման բարձրորակ միջոցներ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն ենք տրամադրում B2B, B2C և B2G սեգմենտի հաճախորդներին՝ պարբերաբար կատարելագործելով մեր ապրանքատեսականին և սպասարկումը։

Գիտակցելով, որ մեր հաջողությունների գրավականը մեր աշխատակիցներն են՝ ընկերությունը հանձն է առնում ապահովել հարմարավետ և ապահով աշխատանքային միջավայր: Տարիների ընթացքում կարողանալով միավորել տարբեր մանսագիտացում ունեցող աշխատակիցների փորձը, գիտելիքները և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը` այսօր մենք ունենք ամուր <<Ավտոֆան ընտանիք>>, որի միասնական և թիմային աշխատանքի շնորհիվ գրանցում ենք այնպիսի արդյունքներ և հաջողություններ, որոնց հնարավոր չէր լինի հասնել առանց պրոֆեսիոնալ և նվիրված աշխատակիցների:

Established in 2006, Autofan AC LLC is a leading distributor of engine lubricants and filters in Armenia with exclusive distribution rights for Eurol B.V., Oscar Lubricants, ZIC, Gazpromneft, G-Energy, Roadwin, Baldwin and Denckerman. Since entering automotive oil maket, we have been supplying high quality products for vehicles and special equipments, as well as providing professional advice to B2B, B2C and B2G segment customers, regularly improving our product, range and service.

Realizing that our employees are the key to our success, the Company is committed to providing a comfortable and safe working environment. Over the years, having been able to combine the experience, knowledge, the energy and potential of young professionals and experienced specialists, today we have a strong "Autofan family", thanks to whose united and team work, we record such results and successes that could not be achieved without professional and dedicated employees.

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում