
Ավագ հաշվապահ
Modus Granum LLC
Նկարագրություն
Գործարանին անհրաժեշտ է ավագ հաշվապահ։
Պարտականություններ
- Հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի վարում և ձևակերպում,
- Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության ստանդարտների իմացություն,
- Հաշվետվությունների կազմում,
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում, ժամկետների վերահսկում, հարկային հաշիվների դուրսգրում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- ՀԾ ծրագրի իմացություն,
- MS Word, MS Excel ծրագրերի իմացություն,
- Վերլուծական մտածողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատակիցներին տեղափոխում ենք մեր տրանսպորտով։
Տարիքային սահմանափակումը մինչև 50 տարեկան
Ինքնակենսագրականը (CV) ուղարկել միայն հայերեն կամ ռուսերեն տարբերակով։
Գործարանը գտնվում է քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի 14 հասցեում։
<<MODUS GRANUM>> ընկերությունը հիմնադրվել է 1994 թ․-ին։ 1995 թ․-ից ընկերությունը Հայաստանում և արտերկրում հայտնի դարձավ որպես հացահատիկային մշակաբույսերի և կերային հումքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև <<Արմաշ>> ապրանքային նշանի տակ ալյուր արտադրող։
2009 թ․-ին Եղվարդի համակցված կերերի գործարանը, որը կառուցվել է 1993թ․-ին, դարձավ "MODUS GRANUM" ընկերության արտադրական ճյուղերից մեկը։ Գործարանը հիմնովին նորոգվել է և ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրում է ընտանի կենդանիների և թռչունների համակցված կեր։։
2013թ․-ին MODUS GRANUM-ը գործարանում տեղադրեց տարեկան 40․000 տոննա արտադրողականությամբ՝ ձկան կերերի գերմանական արտադրական հոսքագիծ։
2016թ-ին ընկերությունը ձեռք է բերել և շահագործման հանձնել դանիական արտադրության (ANDRITIZ Դանիա) վերջին արտադրական հոսքագիծը, որը լիովին ավտոմատացնում է արտադրական գործողությունները և ապահովում է տարեկան 60․000 տոննա արտադրողականություն։
2018թ․-ին ընկերությունը սկսեց ձկան կերեր արտահանել հարևան երկրներ;