
Հաշվապահ (Գյումրու մասնաճյուղ)
Քրոու ընդ Ասատրյանս ՍՊԸ
Նկարագրություն
Crowe and Asatryans LLC ընկերությունը փնտրում է փորձառու, եռանդուն և մոտիվացված մասնագետի՝ Գյումրու մասնաճյուղում հաշվապահների թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Կազմել հաշվապահական հաշվառման փաստաթղթեր
- Կազմել աշխատավարձի, նպաստների, արձակուրդային հաշվարկների և այլ վճարային փաստաթղթեր․
- Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում․
- Իրականացնել հարկային խորհրդատվություն
- Ապահովել հիմնական միջոցների, նյութական արժեքների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետի
- Կատարել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն
- Պահպանել Ընկերության ֆինանսական գաղտնիությունը
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական որակավորում հաշվապահական հաշվառման, ֆինանսական կամ համապատասխան ոլորտներում
- Համակարգչային և գրասենյակային այլ տեխնիկայի տիրապետում, ՀԾ, 1С ծրագրի գերազանց իմացություն
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ
- Ծանրաբեռնված աշխատանքի պատրաստակամություն
- Առաջադրանքների՝ ժամանակին և որակով իրականացում
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Ստրեսային իրավիճակներում զգոնությունը չկորցնելու և հստակ որոշումներ կայացնելու ունակություն
- Հաշվապահի որակավորման առկայությունը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին։
«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ն ընկերությունը, հիմնադրված 2013 թվականին, զարգանում է որպես առաջատար մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Ընկերությունը անդամակցում է Քրոու Գլոբալ միջազգային ցանցին, որն աշխարհում զբաղեցնում է իններորդ տեղը անկախ հաշվապահական և խորհրդատվական ընկերությունների շարքում։ Crowe Global-ը մատուցում է մասնագիտական ծառայություններ 130 երկրներում և ընդգրկում է 220 կազմակերպություն՝ ավելի քան 42,000 աշխատակիցներով։
«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ն-ն առաջարկում է աուդիտի, հարկային, հաշվապահական և հարակից խորհրդատվական ծառայություններ միջազգային և տեղական կազմակերպություններին, պետական և ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններին։
Մեր գործունեության հիմքում ընկած են մասնագիտական ամբողջականությունը, որակի նկատմամբ բարձր չափանիշները և հաճախորդակենտրոն մոտեցումը։ Որպես Քրոու Գլոբալ ցանցի լիիրավ անդամ՝ մենք համադրում ենք միջազգային փորձը տեղական շուկայի խորը ընկալման հետ՝ նպաստելով մեր գործընկերների կայուն աճին և արդյունավետությանը։