Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ հաշվապահ

Սինեմասթար Քոմփանի

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
24.06.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Սինեմասթարը լրիվ դրույքով աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի:

Ոլորտ՝ ծառայությունների մատուցում, մանրածախ վաճառք

Գտնվելու վայր՝ Ծիծեռնակաբերդի խճ. 3


Աշխատանքային գործառույթներ՝

  • Ընկերության Հաշվապահական հաշվառման վարում,

  • Դրամարկղային գործառնությունների իրականացում,

  • Բանկային գործարքների վարում՝ դրամային և արտարժույթով,

  • Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վարում,

  • Աշխատավարձի հաշվարկ, աշխավարձի վերաբերյալ ներքին կառավարչական հաշվետվությունների կազմում,

  • Ներմուծման և արտահանման գործարքների իրականացում,

  • Հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում (ամսական, եռամսյակային, տարեկան),

  • Ղեկավարության կողմից տրվող այլ հանձնարարություններ:

Պահանջներ՝

Կրթություն

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում

Փորձառություն

  • Առնվազն 3 տարվա համանման աշխատանքային փորձ,
  • ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն,
  • 1C 8.3 бухгалтерия, зуп և E-invoicing ծրագրի տիրապետում,
  • Ռուսերենի տիրապետում

Դիմելու ընթացակարգ՝

  • Սույն պաշտոնի համար դիմել կարող եք՝ Ձեր CV-ն ուղարկելով նշված էլ. հասեցին, առարկա դաշտում պարտադիր նշելով Ավագ հաշվապահ անվանումը։
  • Համապատասխան թեկնածուների հետ կապ է հաստատվում 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Ընկերության մասին
address
Հասցե
Ծիծեռակաբերդի խճուղի 3, Փափազյան 8
address
Աշխատակիցների քանակ
16-50

«Սինեմա Սթար» ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին։ 13 տարի անց «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցն աճում է արագ տեմպերով և ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Այսօրվա դրությամբ ցանցի կինոթատրոնները տեղակայված են Ռուսաստանի և Հայաստանի 16 քաղաքներում։ Ցանցն իր մեջ ներառում է 29 կինոթատրոն, 138 թվային կիոդահլիճներ, որտեղ միաժամանակ կարող են ֆիլմ դիտել 16480 մարդ։ Սինեմա Սթարը մտնում է Ռուսաստանի կինովարձույթի խոշորագույն օպերատորների առաջին վեցնյակի մեջ։ Ցանցի թվային կինոդահլիճներում տեղադրված են Christie ընկերության պրոյեկտորներ, Dolby Digital Surround EX ձայնային համակարգ, 3D համակարգ Master Image և լուսաէֆեկտիվ արծաթե էկրաններ: Շատ դահլիճներում տեղադրված է Dolby Atmos ձայնային համակարգը, որը հնարավորություն է տալիս կենդանացնել էկրանին տեղի ունեցողը և ստեղծում է հզոր ու հագեցած ձայն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում