Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
15.12.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի:

Պարտականություններ

  • Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը
  • Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները
  • Ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը
  • Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից
  • Ապահովել առանձին ծախսային ծրագրերի գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը
  • Հարկային և այլ պարտադիր վճարումների իրականացում ` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով
  • Մասնակցություն Ընկերության բյուջեի պլանավորմանը և բյուջեի կատարման ընթացքի վերահսկմանը
  • Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագուն կրթություն` տնտեսագիտության և հաշվապահության ոլորտում
  • Առնվազն 3 տարի աշխատանքային փորձ
  • 1C 8․3 ծրագրի գերազանց տիրապետում
  • ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն
  • ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայությունն կդիտվի որպես առավելություն։
Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Շիրակի 43
«ԿԼԱՅԿ»-ը կահույքի սրահների ցանց է , որն առաջարկում է կահույք և ինտերիերի պարագաներ: Ավելի քան 10 տարի այն հաջողությամբ ապահովում է իր ներկայությունը շուկայում` անընդհատ լայնացնելով տեսականին և ոչ մի պահ կանգ չառնելով արդեն ձեռք բերածի վրա: Այսօր «ԿԼԱՅԿ»-ը ներառում է 3 խանութ-սրահ: «ԿԼԱՅԿ»-ի սրահ կարող եք գտնել Երևան քաղաքի տարբեր համայնքներում, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին գնել անհրաժեշտ արտադրանքն իրենց բնակավայրին առավելագույն մոտիկ վայրում:
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում