Ավագ Գրաֆիկ դիզայներ
Յազարյան Հոլդինգ
Նկարագրություն
«Յազարյան Հոլդինգ»-ը փնտրում է ավագ Գրաֆիկ Դիզայների՝ մեր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Առնվազն 5+ տարվա աշխատանքային փորձ
- Գրաֆիկական նյութերի մշակում՝ ընկերության բրենդային ուղեցույցներին համապատասխան
- Թվային և տպագիր դիզայնների ստեղծում (սոցիալական ցանցեր, բրենդային և գովազդային նյութեր)
- Բրենդային և գովազդային վիզուալների պատրաստում տարբեր հարթակների համար
Պահանջներ
- Photoshop-ի և Illustrator-ի գերազանց իմացություն
- Արհեստական բանականության և գեներատիվ դիզայնի գործիքների հետ աշխատելու փորձ
- CorelDRAW և Adobe InDesign գործիքակազմի իմացություն
- Տպագրատների հետ աշխատանքի և տպագրական գործընթացների իմացություն
- Ստեղծագործական մտածողություն և ուշադրություն դետալների նկատմամբ
- Ժամանակի արդյունավետ կառավարում և բարձր պատասխանատվություն
Հավելյալ նշումներ
Յազարյան Հոլդինգը առաջարկում է՝
- Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Ընկերության կողմից ապահովվող սնունդ
Աշխատանքը հնգօրյա է՝ 10։00-ից 19։00-ն։
«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։
Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։
Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․
▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։