Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավագ ֆինանսիստ

Dragon Garden

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
02.12.2026

Նկարագրություն

Dragon Garden ընտանեկան ռեստորանների ցանցը աշխատանքի է հրավիրում ավագ ֆինանսիստի՝ ֆինանսական գործընթացների արդյունավետ կազմակերպման, վերահսկման և զարգացման նպատակով։

Պարտականություններ

  • կազմել, վերլուծել և ներկայացնել ֆինանսական հաշվետվությունները,
  • կազմակերպել ֆինանսական պլանավորման և բյուջետավորման գործընթացները,
  • իրականացնել ֆինանսական ցուցանիշների մշտադիտարկում և վերլուծություն՝ բացահայտելով շեղումները և առաջարկելով համապատասխան լուծումներ,
  • վերահսկել կազմակերպության եկամուտներն ու ծախսերը,
  • վերահսկել գործընկերների հետ փոխհաշվարկները, պարտավորությունների և վճարումների ժամանակին կատարումը,
  • կազմակերպել և իրականացնել աշխատանքներ գործընկեր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ,
  • վերահսկել ֆինանսական փաստաթղթաշրջանառության և հաշվառման գործընթացները։

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
  • որպես ֆինանսիստ՝ առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ (պարտադիր),
  • HoReCa ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • ֆինանսական վերլուծության, բյուջետավորման և դրամական հոսքերի կառավարման իմացություն,
  • MS Office , E-invoicing, TrioSoft ծրագրերի իմացություն (iiko ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • բիզնես գործընթացների կառավարման ընթացակարգերի իմացություն,
  • արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • վերլուծական մտածողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Բուզանդի 12։

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Բուզանդի 12
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
37444757589

Dragon Garden ընտանեկան ռեստորանը բացվել է 2017-ի ամռանը և միանգամից դարձել ասիական խոհանոցի ամենահայտնի կենտրոններից մեկը Երևանում: Ռեստորանում մատուցվում են չինական, ճապոնական և թաիլանդական խոհանոցների ամենահայտնի և սիրված ուտեստները, իսկ ավանդական հոթ փոթը ՀՀ է բերել հենց Dragon Garden-ը: Զգացե՛ք Ասիայի շունչը Երևանի սրտում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում