Ավագ Ֆինանսիստ
Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ
Նկարագրություն
Փարվանյան քոնսալթինգը փնտրում ենք փորձառու ֆինանսական վերլուծաբանի, եթե դու փնտրում ես կայուն, հետաքրքիր և մրցունակ աշխատանք և ունես 3+ տարիների աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում ապա դիմիր մեզ։
Պարտականություններ
- Կազմակերպության դրամական հոսքերի (Cash Flow) ամենօրյա վերահսկում, մոնիթորինգ, վերլուծություն և կանխատեսումների իրականացում։
- Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վերահսկում, վերլուծություն և արդյունավետ կառավարման ապահովում։
- Կազմակերպության ծախսերի կառուցվածքի ուսումնասիրություն, արդյունավետության գնահատում և օպտիմալացման առաջարկությունների մշակում։
- Ֆինանսական տվյալների հավաքագրում, համակարգում, վերլուծություն և ֆինանսական տեղեկատվության վահանակների (Dashboards) թարմացում։
- Ֆինանսական ցուցանիշների, բիզնես գործընթացների և ժամանակաշրջանային արդյունքների համեմատական վերլուծությունների իրականացում, միտումների բացահայտում։
- Ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների, բյուջեների, կանխատեսումների և ղեկավարության համար վերլուծական հաշվետվությունների պատրաստում։
- Ֆինանսական մոդելների մշակում, ընկերության և նախագծերի արժեքի գնահատում (Valuation), ինչպես նաև ներդրումային և ֆինանսական արդյունավետության վերլուծությունների իրականացում։
- Մասնակցություն ֆինանսական պլանավորման, բյուջետավորման և կապիտալ ներդրումների պլանավորման գործընթացներին։
- Նոր նախագծերի ֆինանսական գնահատում, ռիսկերի վերլուծություն և արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։շ
- Ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
- Ֆինանսական վերլուծության և հաշվետվությունների պատրաստման գործնական փորձ։
- Ֆինանսական մոդելավորման և Valuation-ի մեթոդաբանությունների իմացություն։
- Վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և պատասխանատվության բարձր զգացում։
- Microsoft Office փաթեթի, մասնավորապես Excel-ի գերազանց տիրապետում (բարդ բանաձևեր, Pivot Tables, Power Query-ն կդիտվի որպես առավելություն)։
- Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-ից 18։00։
Պաշտոնից բխող բոլոր առավելությունները կներկայացվեն թեկնածուներին հարցազրույցի ընթացքում։
Համապատասխան թեկնածուն կստանա մրցունակ աշխատավարձ, եռամսյակային բոնուսներ, հավելյալ վճարովի հանգստյան օրեր և այլ արտոնություններ։
«Փարվանյան քոնսալթինգ»- ի հիմքում ընկած է, առաջին հերթին, մարդակենտրոնությունը,-ասում է «Փարվանյան քոնսալթինգ»- ի գլխավոր տնօրեն՝ Մհեր Փարվանյանը։
Մեր նպատակներն են՝
- Որակյալ ծառայությունների մատուցում` ոլորտի զարգացմանը համահունչ,
- Որակյալ կադրերի ներգրավում,
- Հաճախորդների ցանցի ընդլայնում,
- Կազմակերպության բրենդի շարունակական զարգացում,
- Հաճախորդների դրական արձագանքի մշտական առկայություն։