
Ավագ Ճարտարագետ
Պիոն
Նկարագրություն
«Պիոն» ՍՊԸ-ի մասին
«Պիոն» ՍՊԸ-ն առաջադեմ ընկերություն է, որը ներդրումներ է կատարում Հայաստանում բարձր տեխնոլոգիական ջերմոցների և ժամանակակից գյուղատնտեսության ոլորտում: Համագործակցելով Եվրոպայի և աշխարհի առաջատար ընկերությունների հետ՝ «Պիոն» ՍՊԸ-ն ներկայացնում է գյուղատնտեսական գերժամանակակից տեխնոլոգիաներ, ստեղծում է աշխատատեղեր Հայաստանի մարզերում և զարգացնում հմուտ աշխատուժ, որն ի վիճակի է օգտագործել առաջադեմ տեխնոլոգիաներ գյուղատնտեսության ոլորտում:
Փնտրում ենք ավագ ճարտարագետի՝ երկարաժամկետ համագործակցության համար՝ վերահսկելու և սովորելու բարձր տեխնոլոգիական ջերմոցի նախագծումը, շինարարությունը և շահագործման ճարտարագիտությունը:
Պարտականություններ
- Վերահսկել և սովորել բարձր տեխնոլոգիական ջերմոցի նախագծումն ու կառուցումը հոլանդացի և ֆրանսիացի առաջատար մասնագետներից,
- Սովորել և աջակցել առաջադեմ գյուղատնտեսական տեխնոլոգիաների տեղադրմանը և ինտեգրմանը, ինչպիսիք են ոռոգման ավտոմատացման համակարգերը, կլիմայի վերահսկումը և էներգիայի կառավարումը,
- Համագործակցել ծրագրի ղեկավարների, ճարտարապետների և մատակարարների հետ՝ ապահովելու ծրագրի անխափան ընթացքը,
- Հետևել ջերմոցի կառուցման և շահագործման համար անհրաժեշտ նյութերի, սարքավորումների և ծառայությունների տեխնիկական գնահատումների և գնման գործընթացներին: Բացի այդ, հետևել շինարարական և մատակարար ընկերությունների աշխատանքին՝ պայմանագրերին և պարտավորություններին համապատասխանությունն ապահովելու համար,
- Համոզվել, որ բոլոր աշխատանքները համապատասխանում են տեղական շինարարական կանոններին, բնապահպանական կանոնակարգերին և ստանդարտներին,
- Վերահսկել և աջակցել ջերմոցային համակարգերի և սարքավորումների օպտիմալ աշխատանքի իրականացմանը,
- Տրամադրել տեխնիկական աջակցություն ծրագրի ողջ ընթացքում՝ ապահովելու արդյունավետությունը, նորարարությունը և անխափան աշխատանքը շինարարության ընթացքում և դրանից հետո:
Պահանջներ
- Ճարտարագիտության բակալավրի աստիճան (ցանկալի է քաղաքացիական, մեխանիկական, էլեկտրատեխնիկա կամ գյուղատնտեսական ճարտարագիտություն) կամ համապատասխան աշխատանքային փորձ,
- Գյուղատնտեսության, շինարարության կամ տեխնոլոգիական ոլորտներում ինժեներական նախագծերի կառավարման փորձ,
- Ջերմոցային համակարգերի և ավտոմատացման տեխնոլոգիաների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Զարգացող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն:
Աշխատանքի առավելությունները
- Ոլորտի առաջատար փորձագետների կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացներին մասնակցություն Հայաստանում և Նիդերլանդների Թագավորությունում,
- Հնարավոր գործուղումներ ԵՄ-ի տարածքում, Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում,
- Մրցակցային աշխատավարձ,
- Կարիերայի աճի և ցանցային ծանոթությունների մեծ հնարավորություն: