Ավագ բուժքույր
"Հելիոս" Բժշկական Կենտրոն
Նկարագրություն
"Հելիոս" բժշկական կենտրոնը հրավիրում է աշխատանքի պատասխանատու և պարտաճանաչ մասնագետի՝ ստանձնելու ավագ բուժքրոջ հաստիքը։
Պարտականություններ
- Բաժանմունքի բուժքույրերի և կրտսեր բուժաշխատողների ամենօրյա աշխատանքի կազմակերպում, համակարգում և վերահսկում
- Բուժքույրական անձնակազմի ամսական աշխատանքային գրաֆիկի կազմում
- Ամենամսյա անհրաժեշտ նյութերի և դեղորայքի ցանկի կազմում
- Բուժքույրական փաստաթղթերի վարում
- Բժիշկների, մասնագետների և վարչական անձնակազմի հետ համագործակցություն և աշխատանքային գործընթացների սահուն կազմակերպում
- Ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոնների խստիվ պահպանման ապահովում
Պահանջներ
- Բուժքույրական կրթություն
- Աշխատանքային գործունեություն իրականացնելու գործող հավաստագիր
- Աշխատանքային փորձ
- Պատասխանատվություն, ճշտապահություն, սթրեսակայունություն
Հավելյալ նշումներ
Կենտրոնի աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-կիրակի՝ 10։00 - 20։00։
Հելիոս բժշկական կենտրոնը հիմնադրվել է սփյուռքահայ գործարարներ Հելեն Ազարյանի և Ֆիլիպ Փաթաթանյանի կողմից 2007 թ․ Երևանում՝ առողջ և գեղեցիկ ապրելակերպի գաղափարներով։
Մասնագիտացված է մաշկաբանության, էսթետիկ բժշկության, պլաստիկ վիրաբուժության և պոդոլոգիայի ոլորտներում՝ առաջարկելով նաև լաբորատոր (կլինիկական, բիոքիմիական, իմունոլոգիական, միկրոբիոլոգիական), սպա և ախտորոշիչ ծառայություններ։
Հելիոս Բժշկական Կենտրոնը առաջարկում է լայն թվով ծառայություններ, որոնք նվիրված են մաշկի առողջությանը, երիտասարդացման ու էսթետիկ միջամտություններին՝ ժամանակակից պայմաններով և միջազգային չափանիշներով: Թիմի փորձը, բարձր որակը և հաճախորդների դրական տեսակետները՝ կարևոր ցուցիչներ են։