Ավագ բարիստա (Team Leader)
Cofix Armenia
Նկարագրություն
Cofix-ը՝ Ռուսաստանից սուրճի առաջատար ֆրանչայզը, ժամանել է Հայաստան, և մենք ուրախ ենք հրավիրելու տաղանդավոր երիտասարդների՝ միանալու մեր թիմին Ավագ բարիստա/Team Leader հաստիքով:
Պարտականություններ
- Ապահովել մասնաճյուղում սպասարկման բարձր մակարդակ
- Հետևողական լինել հաճախորդների կողմից կատարված մեկնաբանություններին՝ ապահովել հաճախորդների գոհունակության բարձր ցուցանիշ
- Արդյունավետ և գրագետ արձագանքել հաճախորդների դժգոհություններին
- Հետևողական լինել մասնաճյուղի գույքի և սարքավորումների տեխնիակական վիճակին
- Պարբերաբար ստուգել սպասարկող անձնակազմի կոմպետենտությունը՝ իրականացնել սպասարկման որակի բարելավվմանն ուղղված թրեյնինգներ
- Կազմակերպել և վերահսկել սպասարկող անձնակազմի աշխատանքային գրաֆիկները
- Օրվա առևտրի ամփոփ հաշվարկի ընդունում և փոխանցում ֆինանսական բաժին
- Յուրաքանչյուր ամիս իրականացնել գույքագրում
Պահանջներ
- Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը պարտադիր, առնվազն 1 տարի՝ ղեկավար հաստիքում
- Ռուսերեն և Անգլերեն բանավոր գերազանց հաղորդակցման ունակություն
- IKO դրամարկղի ծրագրի իմացությոնը կդիտվի առավելություն
- Սուրճի մշակույթի և պատրաստման տեխնոլոգիաների տիրապետում
- Կառավարման հմտություններ
- Կազմակերպչական բարձր ունակություններ
- Արագ կողմորնորշվելու ունակություն
- Խնդիրների լուծման ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- 6 աշխատանքային օր, 1 օր հանգիստ, 8 ժամյա գրաֆիկ, հերթափոխերը կախված դիտարկվող մասնաճյուղից:
Cofix - international coffee chain in Armenia.
Cofix-ը միջազգային ֆրանչայզ է, որը սուրճը ներկայացնում է նորարարական մոտեցմամբ և ոճով: Cofix-ը ձևավորում է միջավայր, որտեղ աշխատակիցները ձեռք են բերում փորձառություն, զարգացնում են իրենց մասնագիտական, անձնային հմտությունները և աճում են՝ որպես մասնագետ:
Միացե՛ք մեզ դառնալու այս նոր նախագծի մի մասը՝ նպաստելով սուրճի պատրաստման նոր մշակույթի ձևավորմանը Հայաստանում: