Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ատրակցիոնների օպերատոր

Երևան Պարկ

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Ժամանցային
Վերջնաժամկետ` 22.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք

Նկարագրություն

ՊԱՐԿ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում երիտասարդ և եռանդուն աղջիկների և տղաների՝ Երևան Պարկում ատրակցիոնների (կառուսելների) օպերատորներ աշխատելու համար:

Պարտականություններ

  • Սպասարկել, աջակցել և պատասխանել Երևան պարկի հյուրերի հարցերին,
  • Միացնել և անջատել ատրակցիոններն՝ ըստ սահմանված աշխատանքային ժամանակի,
  • Երևան Պարկի հյուրերին տալ հստակ ցուցումներ ատրակցիոններից օգտվելու անվտանգության կանոնների վերաբերյալ,
  • Երևան Պարկի հյուրերի անվտանգությունն ապահովելու նպատակով անընդհատ հետևել ատրակցիոնների անվտանգության կանոնների պահպանմանը,
  • Անընդհատ շրջել ատրակցիոնի տարածքում և ապահովել հյուրերի գոհունակությունը:

Որակավորում

  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Հաճախորդամետ, կենսուրախ և բարյացակամ մոտեցում,
  • Սպասարկման ոլորտում փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները։

Ընկերության մասին
address
Հասցե
Մոնթե Մելքոնյան 31
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37433887988

Բարի գալուստ Երևան Պարկ՝ ամենամեծ և ամենահավես զվարճանքների այգին տարածաշրջանում։ Ասում են այստեղ երազանքները իրականանում են։ Երևան Պարկում իրականանում են բոլոր տարիքի երեխաների հեքիաթային երազանքները։ Երկու տասնյակից ավելի Եվրոպական հանրաճանաչ ատրակցիոններ փոքրերի, երիտասարդների և ընտանիքների համար, կենդանի ներկայացումներ, տպավորիչ հերոսներ, շատրվաններ և սննդի համեղ անկյուններ` շրջապատված գեղեցիկ կանաչ գոտիով։ Կառուցի՛ր կյանքի հիշողություններ ընկերներիդ և ընտանիքիդ հետ։ Գոռա՛ լիաթոք և ծիծաղի՛ր անհոգ։ Զգա՛ ժամանակը միասին անցկացնելու հաճույքը և դարձիր այս կախարդական աշխարհի մի մասը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում