Ատրակցիոնների աշխատակից / օպերատոր
Երևան Պարկ
Նկարագրություն
Երևան Պարկը աշխատանքի է հրավիրում երիտասարդ և եռանդուն աղջիկների և տղաների՝ Երևան Պարկում ատրակցիոնների օպերատորներ աշխատելու համար:
Պարտականություններ
- Սպասարկել, աջակցել և պատասխանել Երևան պարկի հյուրերի հարցերին,
- Միացնել և անջատել ատրակցիոններն՝ ըստ սահմանված աշխատանքային ժամանակի,
- Երևան Պարկի հյուրերին տալ հստակ ցուցումներ ատրակցիոններից օգտվելու անվտանգության կանոնների վերաբերյալ,
- Երևան Պարկի հյուրերի անվտանգությունն ապահովելու նպատակով անընդհատ հետևել ատրակցիոնների անվտանգության կանոնների պահպանմանը
Պահանջներ
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Հաճախորդամետ, կենսուրախ և բարյացակամ մոտեցում,
- Սպասարկման ոլորտում փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
Բարի գալուստ Երևան Պարկ՝ ամենամեծ և ամենահավես զվարճանքների այգին տարածաշրջանում։ Ասում են այստեղ երազանքները իրականանում են։ Երևան Պարկում իրականանում են բոլոր տարիքի երեխաների հեքիաթային երազանքները։ Երկու տասնյակից ավելի Եվրոպական հանրաճանաչ ատրակցիոններ փոքրերի, երիտասարդների և ընտանիքների համար, կենդանի ներկայացումներ, տպավորիչ հերոսներ, շատրվաններ և սննդի համեղ անկյուններ` շրջապատված գեղեցիկ կանաչ գոտիով։ Կառուցի՛ր կյանքի հիշողություններ ընկերներիդ և ընտանիքիդ հետ։ Գոռա՛ լիաթոք և ծիծաղի՛ր անհոգ։ Զգա՛ ժամանակը միասին անցկացնելու հաճույքը և դարձիր այս կախարդական աշխարհի մի մասը: