
Ներքին աուդիտի ղեկավարի օգնական
Քրոու ընդ Ասատրյանս ՍՊԸ
Նկարագրություն
«Քրոու ընդ Ասատրյանս» Ընկերությունը փնտրում է եռանդուն և մոտիվացված սկսնակ մասնագետի՝ Ներքին աուդիտի ղեկավարի օգնականի հաստիքի համար։
Պարտականություններ
- Իրականցնել ներքին աուդիտի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
- Ներքին աուդիտի աշխատանքների մեկնարկում կազմել և ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով,
- Վերահսկել փաստաթղթաշրջանառությունը՝ փաստաթղթերի ամբողջականության ապահովման համար,
- Մասնակցել ներքին աուդիտի որակի երաշխավորման բարձրացման գործընթացին, ներկայացնել առաջարկներ դրա կատարելագործման համար,
- Պատրաստել ամենամսյա զեկույցներ իրականացված աշխատանքների վերաբերյալ,
- Կատարել սույն գործառույթներից բխող ներքին աուդիտի ղեկավարի հանձնարարականները։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է հաշվապահության, տնտեսագիտության, կամ իրավաբանական ոլորտներում,
- Վերահսկողական հմտություն,
- Օրենսդրական, տնտեսական վերլուծություններ անելու հմտություն,
- Արձանագրություններ կազմելու հմտություն,
- Բանակցելու հմտություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ստրեսային իրավիճակներում զգոնությունը չկորցնելու և հստակ որոշումներ կայացնելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները:
+374 60 53 23 23
+374 33 97 10 07
Դոմ Մոսկվի բիզնես կենտրոն, Արգիշտի փողոց 7
«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ն ընկերությունը, հիմնադրված 2013 թվականին, զարգանում է որպես առաջատար մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Ընկերությունը անդամակցում է Քրոու Գլոբալ միջազգային ցանցին, որն աշխարհում զբաղեցնում է իններորդ տեղը անկախ հաշվապահական և խորհրդատվական ընկերությունների շարքում։ Crowe Global-ը մատուցում է մասնագիտական ծառայություններ 130 երկրներում և ընդգրկում է 220 կազմակերպություն՝ ավելի քան 42,000 աշխատակիցներով։
«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ն-ն առաջարկում է աուդիտի, հարկային, հաշվապահական և հարակից խորհրդատվական ծառայություններ միջազգային և տեղական կազմակերպություններին, պետական և ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններին։
Մեր գործունեության հիմքում ընկած են մասնագիտական ամբողջականությունը, որակի նկատմամբ բարձր չափանիշները և հաճախորդակենտրոն մոտեցումը։ Որպես Քրոու Գլոբալ ցանցի լիիրավ անդամ՝ մենք համադրում ենք միջազգային փորձը տեղական շուկայի խորը ընկալման հետ՝ նպաստելով մեր գործընկերների կայուն աճին և արդյունավետությանը։