Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրենի օգնական

Ռանչո Սիրունիկ ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Աշխատավարձ`
Ամսական 240,000-300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք, Պայմանագրային
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Գործադիր, Մենեջմենթ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
26.08.2026

Նկարագրություն

Աշխատանքի տեսակ՝ օֆիսային

«Ռանչո Սիրունիկ» ՍՊԸ շների խնամքի համալիրը փնտրում է համակարգիչների հետ վարժ, արագ ու ճշգրիտ աշխատող աշխատակցի, ով կհամալրի տնօրենի օգնականի պաշտոնը:


Փնտրում ենք արագ մտածող, առօրյա աշխատանքի զգալի մասը համակարգչով իրականացնելու փորձով, ակտիվ, հաճախորդակենտրոն և պատասխանատու աշխատակից, ով կստանձնի ընկերության օպերացիոն, վարչական և կազմակերպչական գործընթացների արդյունավետ կազմակերպումը, հանդիսանալով որպես տնօրենի «ձախ ձեռք»։

Պարտականություններ

  • Հաճախորդների առցանց և հեռախոսով սպասարկում, ծառայությունների լիարժեք ներկայացում և վաճառքի իրականացում։
  • Պատվերների գրանցում։
  • Ծառայությունների/պրոդուկտների և գնացանկերի արդիականացում՝ տարբեր առցանց հարթակներում։
  • Աշխատանքային գրաֆիկների կազմում, ընթացիկ փոփոխությունների կառավարում և թարմացում։
  • Աշխատագիցների իրական աշխատած ժամերի ամենօրյա գրանցում։
  • Գանձումների կազմակերպում, վճարումների վերահսկում և ապահովում։
  • Ֆինանսական շարժի և գործարքների գրանցում։
  • Վարորդների ամենօրյա երթուղիների պլանավորում, աշխատանքների համակարգում և հեռավար աջակցություն։
  • Մատակարարների, գործընկերների և պետական մարմինների հետ գործնական հաղորդակցության և պաշտոնական նամակագրության իրականացում։
  • Պատվերների ձևակերպում, գնումների կազմակերպում և համապատասխան վճարումների իրականացում։
  • Նոր ապրանք, ծառայություն և լավագույն գնի ձեռքբերում օնլայն, հեռավար կամ անձամբ խանութ կամ մատակարարի գրասենյակ այցելելու և բանակցելու միջոցով։
  • Նոր աշխատակիցների որոնուման, ընտրության, ներգրավման և ինտեգրման գործընթացներում տնօրենի աջակցություն։
  • Աշխատակիցների համար տրանսպորտի կազմակերպում։
  • Տնօրենի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում։
  • Հիմնադիր տնօրենի այլ բիզնես նախագծերում և ընկերություններում գործընթացներին մասնակցություն։

Պահանջներ

  • Google Workspace-ի հետ աշխատելու գերազանց իմացություն։
  • Արհեստական բանականության մոդելների և որոնման շարժիչների հետ աշխատելու գերազանց իմացություն։
  • Բարձրագույն կրթություն
  • Այլ համակարգչային ծրագրերից շատ բարձր մակարդակի, վարժ օգտվելու հմտություն
  • Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ մասնավոր սեկտորում, 21-րդ դարի վարքերին և բարքերին համապատասխան ընկերության միջավայրում, ցանկալի է միջազգային (արևմտյան երկրների հետ աշխատող) գործատուների մոտ։
  • Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ, պահանջկոտ և ծանրաբեռնված տնօրինության հետ, օգնականի կարգավիճակում։
  • Էֆեկտիվ վաճառքի, հաճախորդների սպասարկման և բանակցությունների վարման փորձ։
  • Ֆինանսական հաշվառման, վճարումների և դրամական հոսքերի կառավարման հիմնական գիտելիքներ։
  • ՄՌ գործընթացների (աշխատակիցների որոնում, ընտրություն, ինտեգրում և վարչարարություն) փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Հայերենի գերազանց իմացություն, Անգլերենի լավ իմացություն:
  • Բարձր կազմակերպչական, վերլուծական և ժամանակի կառավարման հմտություններ։
  • Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և արդյունքին միտված աշխատանքային մոտեցում։
  • Միաժամանակ մի քանի գործընթացներ արդյունավետ կառավարելու կարողություն։
  • Սթրեսակայունություն, ճկուն մտածողություն և արագ փոփոխվող միջավայրում աշխատելու կարողություն։
  • Բարձր հաղորդակցման, թիմային աշխատանքի և առաջնորդության հմտություններ։
  • Աշխատանքում բարձր մակարդակի ճգրտություն և սխալների բացառում։
  • Վարորդական իրավունքի առկայությունը և ավտոմեքենա վարելու փորձը կդիտվեն որպես առավելություն։

Լրացուցիչ տեղեկություններ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ Կիրակիից ուրբաթ՝ 11:00–20:00, ներառյալ՝ 1 ժամ ընդմիջում։ Հանգստյան օր՝ շաբաթ
  • Աշխատանքային գրաֆիկը կարող է փոփոխվել՝ կախված ընկերության գործառնական անհրաժեշտություններից։
  • Աշխատավարձ՝ ամսական 240,000–300,000 ՀՀ դրամ՝ կախված թեկնածուի փորձից, մասնագիտական որակավորումից և աշխատանքային արդյունքներից։
  • Աշխատավայրի հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Պտղնի, 15-րդ փողոցի 1-ին նրբանցք, տուն 12։
  • Վերոնշյալ հաստիքի աշխատակցին տրամադրվում է տրանսպորտ քաղաքի կենտրոնից, սնունդ, օդորակված աշխատասենյակ, սառնարան, սառցարան և ժամանակակից պայմաններով կահավորված սանհանգույց։
  • Աշխատակցի մասնագիտական դրսևորումների և պրոֆեսիոնալ աճի հիման վրա կան կարիերայի աճի հնարավորություններ (Անձնակազմի ղեկավար, Տնտեսության ղեկավար, Փոխտնօրեն, Գործադիր տնօրեն)։
  • Աշխատանք՝ ֆորմալ/պաշտոնական, բարեհամբյուր, գործառույթային ուղվածությամբ դրական աշխատանքային միջավայրում։

Հավասար հնարավորությունների քաղաքականություն

«Ռանչո Սիրունիկ» ՍՊԸ-ն ապահովում է հավասար աշխատանքային հնարավորություններ՝ անկախ թեկնածուի տեսքից, ազգությունից, ռասայից, սեռից, սեռական կողմոնորոշումից կամ նույնականացումից, մայրենի լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական կարգավիճակից կամ օրենքով պաշտպանված որևէ այլ անձնական հատկանիշից։

Միաժամանակ, մենք գնահատում ենք հարգալից, չծխող, պատասխանատու, կարգապահ, նախաձեռնող, համագործակցող, դրական մտածելակերպ ունեցող և կենդանիներին սիրող մասնագետներին, ովքեր վարժ տիրապետում են հայերենին։

Աշխատանքային մշակույթ

«Ռանչո Սիրունիկ» ՍՊԸ-ում կարևորում ենք պրոֆեսիոնալ, հարգալից և պատասխանատու աշխատանքային միջավայրը։ Աշխատակիցներից ակնկալում ենք պահպանել դրական և կոռեկտ վարքագիծ, բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները և ապահովել աշխատանքի բարձր որակ։

Ընկերության ներքին աշխատանքային հաղորդակցությունը և փաստաթղթաշրջանառությունն իրականացվում են հայերեն լեզվով (հայատառ)։ Դիմում֊նամակի առաջին տողում նշել JA-2026-XXX կոդը

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Պտղնի գյուղ, 15-րդ փողոցի 1-ին նրբանցք, 12
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
095488879

Ռանչո Սիրունիկը շների խնամքի համալիր է, որն առաջարկում է խնամքով մշակված տարատեսակ ծառայություններ շան և տիրոջ երջանկության համար։ Մենք տրամադրում ենք շների գիշերակացի և օրախնամքի բացառիկ պայմաններ, մասնագետների վերահսկողության ներքո, տերերին հեռավար մշտադիտարկման հնարավորությամբ, ինչպես նաև օրական և ընթացիկ ամփոփում ձեր բրդոտի ինքնազգացողության և գործողությունների վերաբերյալ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար *
Լուսանկարը պարտադիր է

Արտահայտեք մեկ ժամ տաս րոպեն մինչև մեկ հարյուրերորդականի ճշգրտության կլորացված թվով *

Այս դաշտը պարտադիր է

Դուք ցանկանում եք գնել բաժակ, որն արժի 1.000֏ ներառյալ ԱԱՀ։ Սահմանված ԱԱՀ֊ը 20% է։ Ո՞րքան է կազմում այդ բաժակի ԱԱՀ֊ը *

Այս դաշտը պարտադիր է

«Սիմոնը» դոլարը վաճառում է 387 դրամով և գնում՝ 383֊ով։ «Գարիկը»՝ 392ով և 379ով։ Ի՞նչ եք կարող ենթադրել Գարիկի և Սիմոնի բիզնես նպատակների մասին *

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ *
Ուղեկցող նամակը պարտադիր է
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում