Աշխղեկներ/տեղամասի ղեկավարներ
Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ
Նկարագրություն
«Դ և Ս Քոնսթրաքշն» ՍՊ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում պրոֆեսիոնալ շինարարական տեղամասերի ղեկավարների, աշխղեկների, որոնք պատասխանատու կլինեն բարձրահարկ շենքի շինարարական բնույթի աշխատանքների և աշխատակիցների անմիջական վերահսկման և պրոֆեսիոնալ համակարգման համար:
Պարտականություններ
- Շինարարական աշխատանքները կատարել համաձայն նախագծերի,
- Վերահսկել և կազմակերպել շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքը,
- Համակարգել շինհրապարակի աշխատանքը,
- Հետևել որպեսզի շինարարական աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում,
- Հետևել շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը,
- Համեմատել փաստացի կատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերում նշված աշխատանքների հետ,
- Կազմել անհրաժեշտ նյութերի պահանջագիր, ներկայացնել գնումների և մատակարարման բաժին,
Պահանջներ
- Բարձրագույն շինարարական կրթություն,
- Մասնագիտական աշխատանքային փորձ բարձրահարկ շինությունների շինարարության ոլորտում,
- MS Word, MS Excel, AutoCAD ծրագրերի իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Պլանավորման ունակություն և ժամանակացույցով աշխատելու փորձ,
- Մարդկանց կոորդինացնելու և կառավարելու ունակություն,
Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին՝ երկար տարիների փորձ ունեցող հմուտ, բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Մեր թիմի տեսլականն է՝ ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան շինություններ` օգտագործելով միայն որակյալ նյութեր, սարքավորումներ և կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։ Կարճ ժամանակում Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հասցրել է վայելել հավատարիմ գործընկերների և շնորհակալ հաճախորդների վստահությունը, ինչն էլ մեր թիմի աշխատանքի հիմնական նպատակն է: