Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Աշխղեկ

BRAWERK

Աշխատավայր` Ավան, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն, Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
04.11.2026

Նկարագրություն

Շինարարական ընկերությունը փնտրում է ավագ աշխեկի (աշխատանքների պատասխանատու)՝ շինարարական աշխատանքների կազմակերպման և վերահսկման համար։

Պարտականություններ

  • Շինարարական աշխատանքների ամենօրյա կազմակերպում և վերահսկում։

  • Աշխատողների աշխատանքների համակարգում և առաջադրանքների բաշխում։

  • Աշխատանքների կատարման որակի և ժամկետների վերահսկում։

  • Շինարարական գծագրերի և տեխնիկական առաջադրանքների համաձայն աշխատանքների իրականացում։

  • Նյութերի և գործիքների անհրաժեշտության վերահսկում։

  • Անվտանգության կանոնների պահպանման վերահսկում շինհրապարակում։

  • Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների և անհրաժեշտ փաստաթղթերի վարում։

  • Կապի պահպանում ինժեներների, վարպետների և շինարարական թիմի հետ։

Պահանջներ

  • Շինարարական միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն՝ ցանկալի է շինարարություն, շինարարական տեխնոլոգիա, ինժեներական կամ հարակից մասնագիտությամբ։

  • Շինարարության ոլորտում աշխատանքային փորձ։

  • Ավագ աշխեկի կամ համապատասխան ղեկավար պաշտոնում փորձը պարտադիր է։

  • Շինարարական տեխնոլոգիաների և աշխատանքների կազմակերպման իմացություն։

  • Պատասխանատվություն, կարգապահություն և կազմակերպչական հմտություններ։

  • Թիմ ղեկավարելու և աշխատանքային խնդիրները արագ լուծելու կարողություն։

  • Շինարարական գծագրեր կարդալու կարողություն։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

Մեծն Էրիկը հանդիսանում է Հայաստանի խոշոր շինարարական կազմակերպություններից մեկը: Կազմակերպությունը հագեցված է բարդ շինությունների շինարարության համար նախատեսված ժամանակակից տեխնիկայով:

Ղեկավարվելով փորձառու մասնագետների կողմից, Մեծն Էրիկ ՍՊԸ-ն մատուցում է բարձրակարգ ծառայություններ բարձրահարկ շենքերի, մենատների և ցանկացած այլ նպատակի շենքերի շինարարության, ինչպես նաև բարձրորակ հարդարման աշխատանքների իրականացման ոլորտում:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում