Աշխատավարձի հաշվարկման մասնագետ
«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ
Նկարագրություն
Ապահովել ընկերության աշխատակիցների աշխատավարձերի և դրանց հետ կապված վճարումների ճշգրիտ, ամբողջական և ժամանակին հաշվարկը, աշխատաժամանակի տվյալների պատշաճ հաշվառումն ու վերահսկումը, ինչպես նաև աշխատավարձի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը՝ ՀՀ գործող հարկային և աշխատանքային օրենսդրության, ինչպես նաև ընկերության ներքին ընթացակարգերի պահանջներին համապատասխան։ Ապահովել աշխատավարձի հաշվարկների մուտքագրումը ՀԾ և 1C ERP համակարգերում՝ պահպանելով տվյալների ճշգրտությունն ու համապատասխանությունը։
Հիմնական պարտականություններ և գործառույթներ
Աշխատավարձի և հարակից վճարումների հաշվարկ
- Հաշվարկել ընկերության աշխատակիցների աշխատավարձերը՝ հաշվի առնելով աշխատաժամանակը, աշխատանքային գրաֆիկները, հերթափոխերը, արտաժամյա աշխատանքը, հավելավճարներն ու այլ վճարումները։
- Իրականացնել արձակուրդայինների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների և օրենքով նախատեսված այլ վճարումների հաշվարկները։
- Հաշվարկել աշխատավարձերից կատարվող պահումները, հարկերը և օրենքով սահմանված պարտադիր վճարները։
- Ապահովել հաշվարկների ճշգրտությունը՝ հիմք ընդունելով համապատասխան սկզբնական փաստաթղթերն ու հաստատված տվյալները։
- Համադրել աշխատավարձի հաշվարկների համար անհրաժեշտ տվյալները և բացահայտել հնարավոր անհամապատասխանությունները։
Աշխատաժամանակի հաշվառում և վերահսկում
- Վարել և ստուգել աշխատակիցների աշխատաժամանակի, հաճախումների, բացակայությունների, արձակուրդների և արտաժամյա աշխատանքի հաշվառման տվյալները։
- Ստուգել աշխատաժամանակի հաշվարկային տեղեկությունների ամբողջականությունն ու համապատասխանությունը հաստատված աշխատանքային գրաֆիկներին։
- Ապահովել աշխատավարձի հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ժամանակին ստացումը, ճշգրտությունն ու ամբողջականությունը։
- Համագործակցել համապատասխան ստորաբաժանումների հետ՝ աշխատաժամանակի և բացակայությունների վերաբերյալ անհամապատասխանությունները ճշտելու նպատակով։
Աշխատավարձի հաշվարկների մուտքագրում և վարում տեղեկատվական համակարգերում
- Իրականացնել աշխատավարձի հաշվարկների մուտքագրումը ՀԾ և 1C ERP համակարգերում՝ ապահովելով երկու համակարգերում արտացոլված տվյալների համապատասխանությունը։
- Ապահովել աշխատավարձի հաշվարկման գործընթացի ամբողջական և ճշգրիտ արտացոլումը կիրառվող տեղեկատվական համակարգերում։
- Ֆինանսական գործընթացների կառավարման ավագ մասնագետից ստանալ KPI-ների հաշվարկման ելակետային տվյալները և ներքին ու հարկային հաշվարկային մեթոդների համաձայնեցումից հետո ստանձնել հաշվարկների իրականացումը։
- Ապահովել իրականացված հաշվարկների ներկայացումը Ֆինանսական գործընթացների կառավարման ավագ մասնագետին՝ ստուգման, իսկ Գլխավոր հաշվապահին՝ հաստատման համար։
- Վերահսկել հաշվարկների ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների շտկման գործընթացը։
Աշխատավարձի հաշվետվությունների պատրաստում
- Պատրաստել աշխատավարձերի վերաբերյալ հաշվետվություններ՝ ըստ ստորաբաժանումների և ընկերության ընդհանուր ցուցանիշների։
- Ապահովել աշխատավարձի, հարկերի, պահումների և հարակից վճարումների վերաբերյալ անհրաժեշտ հաշվետվական տվյալների ճշգրտությունը։
- Պատրաստել հարկային հաշվետվությունների համար անհրաժեշտ տվյալները և մասնակցել համապատասխան հաշվետվությունների կազմման ու ներկայացման գործընթացին։
- Ապահովել հաշվետվությունների պատրաստումն ու ներկայացումը սահմանված ժամկետներում։
Օրենսդրական համապատասխանություն և գործընթացների կատարելագործում
- Ապահովել աշխատավարձերի և դրանց հետ կապված վճարումների հաշվարկի համապատասխանությունը ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության պահանջներին։
- Հետևել աշխատավարձի հաշվարկին վերաբերող օրենսդրական փոփոխություններին և անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց կիրառումը հաշվարկային գործընթացներում։
- Մասնակցել աշխատավարձի հաշվարկման գործընթացների բարելավման, ստանդարտացման և ավտոմատացման աշխատանքներին։
- Առաջարկել հաշվարկների ճշգրտության, արդյունավետության և տեղեկատվական համակարգերում տվյալների արտացոլման բարելավման ուղղություններ։
Համագործակցություն
- Համագործակցել Մարդկային ռեսուրսների կառավարման, հաշվապահության, արտադրության և այլ ստորաբաժանումների հետ՝ աշխատաժամանակի, աշխատավարձերի և հարակից տվյալների ճշգրտման նպատակով։
- Համագործակցել Ֆինանսական գործընթացների կառավարման ավագ մասնագետի և Գլխավոր հաշվապահի հետ՝ աշխատավարձի հաշվարկների ստուգման և հաստատման գործընթացն ապահովելու նպատակով։
- Անհրաժեշտության դեպքում տրամադրել աշխատավարձի հաշվարկների վերաբերյալ պարզաբանումներ՝ իր իրավասությունների շրջանակում։
Պահանջներ և որակավորումներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ աշխատավարձերի հաշվարկման կամ հաշվապահության ոլորտում։
- ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն՝ աշխատավարձերի հաշվարկման, աշխատաժամանակի հաշվառման, արձակուրդայինների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների և համապատասխան պարտադիր վճարումների մասով։
- 1C և ՀԾ ծրագրերով աշխատելու գործնական հմտություններ։
- MS Excel ծրագրով աշխատելու լավ հմտություններ։
- Հարկային հաշվետվությունների պատրաստման և համապատասխան պետական մարմինների հետ աշխատանքի փորձ։
- Արտադրական կազմակերպությունում կամ հերթափոխային աշխատանքային ռեժիմ ունեցող ընկերությունում աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն։
- Թվային տվյալների հետ ճշգրիտ, համակարգված և պատասխանատու աշխատելու կարողություն։
- Վերլուծական մտածողություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն։
- Գաղտնի տեղեկատվության հետ պատասխանատու աշխատելու կարողություն։
Պատասխանատվության շրջանակ
- Աշխատավարձերի և դրանց հետ կապված վճարումների ճշգրիտ, ամբողջական և ժամանակին հաշվարկի համար։
- Աշխատաժամանակի, հաճախումների, բացակայությունների և արտաժամյա աշխատանքի տվյալների պատշաճ վարման ու ստուգման համար։
- Աշխատավարձի հաշվարկների՝ ՀԾ և 1C ERP համակարգերում ճշգրիտ մուտքագրման և տվյալների համապատասխանության համար։
- Հարկերի, պահումների և պարտադիր վճարների ճիշտ հաշվարկի համար։
- Աշխատավարձի վերաբերյալ հաշվետվությունների ճշգրտության և ժամանակին պատրաստման համար։
- Աշխատավարձի հաշվարկման գործընթացում ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման համար։
- Աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության պահպանման համար։
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: