Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Աշխատանքների ղեկավար (прораб по монтажу вентфасадов)

PROFAL LLC

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
11.09.2026

Նկարագրություն

«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը փնտրում է փորձառու Աշխղեկ՝ օդափոխվող ֆասադների (վենտֆասադների) մոնտաժայի աշխատանքների կազմակերպման և վերահսկման համար։

Պարտականություններ

  • Օդափոխվող ֆասադների (վենտֆասադների) մոնտաժային աշխատանքների կազմակերպում և վերահսկում։
  • Մոնտաժային բրիգադների և ենթակապալառուների կառավարում։
  • Աշխատանքների ժամկետների, ծավալների և արտադրողականության վերահսկում։
  • Մոնտաժի որակի և նախագծային պահանջների համապատասխանության վերահսկում։
  • Նյութերի մատակարարման, ընդունման և օգտագործման վերահսկում։
  • Աշխատանքի անվտանգության պահանջների պահպանում։
  • Աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի և հաշվետվությունների վարում։
  • Համագործակցություն պատվիրատուի, տեխնիկական վերահսկողության և նախագծի մասնակիցների հետ։
  • Առաջացող տեխնիկական և կազմակերպչական խնդիրների օպերատիվ լուծում։

Պահանջներ

  • Առնվազն 50,000 մ² օդափոխվող ֆասադների (վենտֆասադների) մոնտաժման աշխատանքների կառավարման հաստատված փորձ։
  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն։
  • Առնվազն 5 տարվա փորձ ֆասադների մոնտաժի ոլորտում։
  • Պարտադիր փորձ օդափոխվող ֆասադների (վենտֆասադների) մոնտաժի և բրիգադների կառավարման ոլորտում։
  • Աշխատանքային գծագրեր և տեխնիկական փաստաթղթեր կարդալու կարողություն։
  • Օդափոխվող ֆասադների (վենտֆասադների) մոնտաժման տեխնոլոգիաների և աշխատանքի անվտանգության պահանջների իմացություն։
  • Կազմակերպչական և թիմի կառավարման հմտություններ։
  • Անգլերենի իմացությունը՝ որպես առավելություն։

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, 0088, Երևան Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096999183

Մեր մասին

PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում