
Աշխատանքի անվտանգության պահպանման մասնագետ
Premium Machinery Armenia
Նկարագրություն
<<Պրեմիում Մաշիների Արմենիա>>-ն փնտրում է Աշխատանքի անվտանգության պահպանման մասնագետի, ով պատասխանատու կլինի ընկերության աշխատանքային անվտանգության և աշխատավայրում աշխատակիցների առողջության պահպանման համար։
Պարտականություններ
- Մշակել և ներդնել աշխատանքի անվտանգության քաղաքականությունը, կարգերը, հրահանգները:
- Կազմակերպել և վերահսկել հրահանգավորման գործընթացը (մատյաններ, հրահանգավորումներ և այլն):
- Ուսումնասիրել աշխատանքային պայմանները և աշխատանքի անվտանգության ապահովման վերաբերյալ օտենսդրությունը,
- Ապահովել Ընկերության աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների իմացությունը և դրանց կիրառումը:
- Համակարգել արտահագուսի և օժանդակ սարքերի տրամադրման և օգտագործման գործընթացքը:
- Կազմակերպել համապատասխան ուսուցողական միջոցառումները:
- Կազմել և ներկայացնել հաշվետվություններ կատարած աշխատանքի, բացահայտված ռիսկերի և հնարավորությունների վերաբերյալ:
- Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն:
- Ռուսերենի իմացություն։
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ տվյալ ոլորտում:
- Աշխատանքի անվտանգության և աշխատավայրում աշխատակիցների առողջության ապահովման մասով ՀՀ օրենսդրության, կառավարության որոշումների, վերահսկող մարմինների ընթացակարգերի իմացություն:
- Կազմակերպվածություն, հաղորդակցման հմտություններ:
- Թիմում աշխատելու կարողություն:
Աշխատանքային օրեր և ժամեր
Աշխատանքային գրաֆիկը՝ քննարկելի
«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Renault, Fendt, Zetor և այլն:
Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։
PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա: