Աշխատանք վաճառքի բաժնում՝ ուսանողների համար
Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ
Նկարագրություն
Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ ընկերությունը աշխատանքի է հրավիրում ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ։
Եթե դու ուսանող ես և ցանկանում ես կարիերադ սկսել վաճառքի և մարքեթինգի ոլորտում, ապա սա քո հնարավորությունն է։
Լինելով ոլորտում առաջատար ընկերություն՝ Էկո Ստեպում դու կսովորես՝
-
Թանկ պրոդուկտների վաճառքի բանակցային հմտություններ
-
Կորպորատիվ վաճառքների ժամանակակից տեխնիկաներ
-
Հաճախորդների կառավարման (CRM) ծրագրերի կիրառություն
-
Թիմային աշխատանքի արդյունավետ մեխանիզմներ
Պահանջներ՝
-
Բարձրագույն կրթություն ստացող ուսանող (ցանկալի է՝ մարքեթինգ, բիզնես, կառավարում կամ հարակից ոլորտներ)
-
Հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն (ռուսերենը և/կամ անգլերենը կլինի առավելություն)
-
Լավ հաղորդակցման հմտություններ և ակտիվ լսելու կարողություն
-
Արագ սովորելու և մասնագիտական աճի պատրաստակամություն
-
Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
-
Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
-
Նպատակասլացություն և վաճառքի ոլորտում կարիերա կառուցելու ցանկություն
-
MS Office ծրագրերի բազային իմացություն
«Էկո Ստեպ»-ը արևային ֆոտովոլտային կայանների կառուցմամբ զբաղվող ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից 1-ին կարգի լիցենզավորված ընկերություն է, որը հանդիսանում է մի շարք համաշխարհային բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում։
Ընկերությունը աշխատում է ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների հետ, ունենալով հաջողված համագործակցության փորձ բազմաթիվ ՀՀ խոշոր հարկատու ընկերությունների հետ։։ "ԷԿՈ ՍՏԵՊԸ" իր գործունեությունը սկսել է Հայաստանում 2017թ․-ից։
Մեր նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրը հասանելի դարձնելն է բոլորին։