Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Աշխատակազմի ղեկավար / մարդկային ռեսուրսների կառավարիչ

Երևանի Հայբուսակ Համալսարան

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ, Մարդկային ռեսուրսներ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
24.07.2025

Նկարագրություն

Երևանի «Հայբուսակ» համալսարանը (ԵՀՀ) հայտարարում է մրցույթ Աշխատակազմի ղեկավարի / Մարդկային ռեսուրսների կառավարչի պաշտոնի համար։ ԵՀՀ բարձրագույն ղեկավարությանը ուղղակի ենթակայությամբ, այս դերը ենթադրում է պատասխանատվություն՝ կազմակերպչական արդյունավետության բարձրացման, ռազմավարական նախաձեռնությունների համակարգման և մարդկային ռեսուրսների ոլորտն առաջնորդելու համար։

«Հայբուսակ» համալսարանում մենք կերտում ենք ոչ միայն մասնագիտական առաջընթացի, այլև պատասխանատու քաղաքացիության ապագան։ Մենք փնտրում ենք փորձառու բարձրակարգ մասնագետի, որը կլինի ղեկավարության վստահելի խորհրդականը և կապահովի դրական ու արդյունավետ աշխատանքային միջավայր ԵՀՀ ողջ անձնակազմի և ուսանողության համար։

Պարտականություններ

Ռազմավարական և գործառնական կառավարում (Աշխատակազմի ղեկավար)

  • Հանդես գալ որպես ռեկտորի և ղեկավարության ռազմավարական գործընկեր և խորհրդական,
  • Ապահովել ԵՀՀ ռազմավարական նախաձեռնությունների իրագործումը և վերահսկել ստորաբաժանումների կարևոր նախագծերի ընթացքը,
  • Կառավարել գործընթացների օպտիմալացումը՝ համալսարանի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Մարդկային ռեսուրսների կառավարում (ՄՌԿ)

  • Մշակել և իրականացնել ՄՌ համապարփակ ռազմավարություն՝ համալսարանի նպատակներին համահունչ,
  • Ղեկավարել աշխատակցի ամբողջական ցիկլը՝ տաղանդների ներգրավում, ներածում և հարմարեցում (onboarding), կատարողականի կառավարում, մասնագիտական զարգացում և աշխատակիցների պահպանում (retention),
  • Ապահովել համապատասխանությունը ՀՀ աշխատանքային օրենսդրությանը և մշակել արդիական ՄՌ քաղաքականություններ,
  • Նպաստել համալսարանի ներքին մշակույթի ձևավորմանը և զարգացմանը՝ խթանելով համագործակցային միջավայր։

Պահանջներ

  • Մագիստրոսի աստիճան՝ բիզնեսի կառավարման, հանրային կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ՝ վարչական, գործառնական կամ ՄՌ ղեկավար պաշտոններում,
  • Ռազմավարական պլանավորման և ծրագրերի կառավարման ապացուցված փորձ,
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության և ՄՌ լավագույն փորձի խորը իմացություն,
  • Բացառիկ միջանձնային, հաղորդակցման հմտություններ և բարձր էմոցիոնալ ինտելեկտ,
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն,
  • Անգլերենի լավ իմացություն։

Ինչպե՞ս դիմել

Ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը (CV) և ուղեկցող նամակը՝ թե ինչպես եք պատկերացնում Ձեր աշխատանքը այս կարևոր և բազմակողմանի դերում։ Դիմե՛ք հիմա, քանի որ հայտերի դիտարկումը կսկսվի անմիջապես և կշարունակվի մինչև պաշտոնի համալրումը:

Ընդունելության ընթացակարգերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ԵՀՀ կայքը կամ անմիջապես կապվեք համալսարանի հետ:

Երևանի «Հայբուսակ» համալսարանը Հայաստանի միակ համալսարանն է, որը հավատարմագրվում է Եվրոպական հավատարմագրման գործակալության կողմից։ Համալսարանը հավասար հնարավորությունների գործատու է։ Մենք խրախուսում ենք միայն այն թեկնածուների դիմումները, որոնք ընդունում են համալսարանի արժեքները, պայքարում են խտրականության դեմ և նպաստում մեր ակադեմիական համայնքի բազմազանությանը:

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք․ Երևան, Աբելյան 6
address
Աշխատակիցների քանակ
151-500

Yerevan Haybusak University (YHU) was founded in 1991 in times of the dissolution of the Soviet Union and the restoration of the independence of Armenia. Responding to the challenges of the emerging education system for the newly independent country and with its primary goal of creating an accessible academic environment for applicants, regardless of their financial capabilities, the University became a centre for new thinking and academic and professional development. Today Haybusak is a new type of educational institution that combines the best aspects and qualities of private and public education, providing all participants with the opportunity for self-realisation, both as specialists, creative thinkers and contributorsto the life of their communities. It is a multidisciplinary university complex comprising four institutes and 40 clinical and specialised centres. For more than 30 years of its history, YHU has established itself as a reliable partner, an experienced guide and a friend of its alumni. We provide education in 18 specialities. For many years, alongside the academic knowledge and professional skills of our students, we have been developing their social competencies, responsibility, and understanding of the social significance of their future profession, analytical thinking, due care, and ability to find solutions in non-standard situations, ability to critically judge their study dynamics and professional advantages and shortcomings as well as teamwork skills. Haybusak is the only University in Armenia that gives medical, juridical, humanitarian, economic and applied decorative (design) education. Our students have the ultimate opportunity to acquire and deepen secondary competencies besides their primary specialisation. Due to this symbiosis, they participate in joint projects, scientific conferences, and international grants. With academic research activities carried out in different directions, we organised scientific conferences and published collections of articles. Our faculty often published educational and methodological manuals and their scientific research results on well-known print platforms such as Scopus, Web of Science.

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Training program adroad
Ուսում արտերկրում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Sports and yoga zone
Աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում