Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արխիվի հաշվառման մասնագետ

«Վարդանանց» ՆԲԿ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Առողջապահություն, Բժշկություն
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Աշխատանքի վայրը՝ Երևան, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն

Նվազագույն աշխատանքային ժամերը՝ շաբաթական 40 ժամ։

Առավելություններ՝

  • առողջության ապահովագրություն
  • անվճար լանչի տրամադրում

Պարտականություններ՝

  • Արխիվացվող բժշկական փաստաթղթերի ընդունում, հաշվառում, լուսապատճենում, մուտքագրում էլեկտրոնային համակարգ և պահպանում
  • Ամբուլատոր քարտերի արխիվի էլեկտրոնային բազայի վարում, ըստ անհրաժեշտության տվյալների տրամադրում ներքին և արտաքին գործընկերներին
  • Հաճախորդների կցագրումներ և բժիշկի փոփոխությունների կատարում
  • Թաստաթղթերի արխիվացման գործընթացի կազմակերպում
  • Ամբուլատոր քարտերի թվայնացման կազմակերպում
  • Էլեկտրոնային տարբերակով ուղարկված հետազոտությունների տեղադրում 1C ծրագիր:

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչային գիտելիքներ
  • 1C և Armed ծրագրերի իմացություն
  • Հայերեն և ռուսերեն լեզուների պարտադիր իմացություն
  • Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ

Հետաքրքրվա՞ծ եք

Ուղարկե՛ք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին, «թեմա» (subject) դաշտում նշելով «Արխիվի հաշվառման մասնագետ»:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 59 21 00, ներքին՝ 2567 համարով։

Մեր մասին մանրամասն՝ https://vardanants.am/hy/vacancies

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Վարդանանց 18/1
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041855405

Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։

Ի՞նչն է մեզ առանձնացնում.

  • Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
  • Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
  • Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
  • Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
  • Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում