Արտասահմանյան գրասենյակի մենեջեր
Rimar
Աշխատավայր`
Երևան
Աշխատավարձ`
Ամսական
մինչև 2,000
$
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Այլ
Աշխատանքային փորձ`
Միջին
Ոլորտ`
Տենդեր, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Նկարագրություն
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում մենեջերի, որը հիմնականում աշխատելու է արտասահմանյան գրասենյակում։
Պարտականություններ
- Տվյալ երկրի գնորդ-կազմակերպությունների (հիմնականում պետական նախարարությունների և այլ կառույցների) հետ գործարար հարաբերությունների ստեղծում և զարգացում,
- Տվյալ երկրում առկա պետական գնումների մոնիթորինգ, ստուգում և վերահսկում,
- Տենդերային փաթեթների պատրաստում և հանձնում,
- Պաշտոնական նամակների և գրությունների պատրաստում, հանձնում գործընկերներին,
- Ինքնուրույն աշխատելու ունակություն, որոշումների կայացնելու ունակություն, կապերի հաստատման ունակություն,
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ,
- Բանակցությունների վարում,
- Կատարված աշխատանքների հաշվետվությունների պարբերաբար ներկայացում վերադաս մարմնին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է ֆինանսական կամ տեխնիկական,
- Ռուսերենի, վարժ իմացություն (գրավոր և բանավոր),
- Անգլերեն կամ իսպաներեն կամ ֆրանսերեն լեզուներից որևէ մեկի վարժ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն (գրավոր և բանավոր),
- Պետական գնումների մեխանիզմների իմացություն,
- Աշխատանքային 3 տարվա փորձ,
- Համակարգչային ծրագրերի տիրապետում – Word, Excel, Internet։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքը հիմնականում արտասահմանում է, հաճախակի լինելու են գործուղումներ, հնարավոր է երկարատև, կեցության ծախսերը հոգում է կազմակերպությունը։
- Ռեզյումեն ուղարկել վերջին 3 ամսվա նկարով